https://armeniasputnik.am/20230920/petq-e-kankhargelich-hratap-qajler-dzernarkel-mirzvojany-handipel-e-bvorelin-66136188.html
Պետք է կանխարգելիչ հրատապ քայլեր ձեռնարկել․ Միրզոյանը հանդիպել է Բորելին
Պետք է կանխարգելիչ հրատապ քայլեր ձեռնարկել․ Միրզոյանը հանդիպել է Բորելին
Արարատ Միրզոյանը շեշտել է, որ Ադրբեջանի մտադրությունները ակնհայտորեն ուղղված են ԼՂ-ի ժողովրդին իր հայրենիքից զրկելուն։ 20.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-20T07:56+0400
2023-09-20T07:56+0400
2023-09-20T07:57+0400
հայաստան
արցախ
ժոզեպ բորել
արարատ միրզոյան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/09/14/66135071_0:0:2048:1153_1920x0_80_0_0_2d91e5f4ef7628071431dff540b013d7.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի - Sputnik. ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի շրջանակում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ: Նա այդ մասին գրել է X սոցցանցում։Շեշտվել է, որ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի մտադրությունները հակասում են միջազգային իրավունքի հիմնարար նորմերին և ակնհայտորեն ուղղված են ԼՂ-ի ժողովրդին իր հայրենիքից զրկելուն։«Միջազգային գործընկերները, այդ թվում՝ ԵՄ-ն, պետք է կանխարգելիչ հրատապ քայլեր ձեռնարկեն»,- գրել է Միրզոյանը:Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Արցախի ՊՆ–ի հաղորդագրության համաձայն` ժամը 13։00–ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ ահաբեկչական հարձակման հետևանքով կա 27 զոհ, 200 վիրավոր։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/09/14/66135071_153:0:1974:1366_1920x0_80_0_0_c0c873f14b9196587983b7d9b7574460.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, արցախ, ժոզեպ բորել, արարատ միրզոյան
հայաստան, արցախ, ժոզեպ բորել, արարատ միրզոյան
Պետք է կանխարգելիչ հրատապ քայլեր ձեռնարկել․ Միրզոյանը հանդիպել է Բորելին
07:56 20.09.2023 (Թարմացված է: 07:57 20.09.2023) Արարատ Միրզոյանը շեշտել է, որ Ադրբեջանի մտադրությունները ակնհայտորեն ուղղված են ԼՂ-ի ժողովրդին իր հայրենիքից զրկելուն։
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի - Sputnik. ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի շրջանակում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ: Նա այդ մասին գրել է
X սոցցանցում։
Շեշտվել է, որ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի մտադրությունները հակասում են միջազգային իրավունքի հիմնարար նորմերին և ակնհայտորեն ուղղված են ԼՂ-ի ժողովրդին իր հայրենիքից զրկելուն։
«Միջազգային գործընկերները, այդ թվում՝ ԵՄ-ն, պետք է կանխարգելիչ հրատապ քայլեր ձեռնարկեն»,- գրել է Միրզոյանը:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ ահաբեկչական հարձակման հետևանքով կա
27 զոհ, 200 վիրավոր։