Փոխգործակցությունը նոր մակարդակի է հասնում․ Շոյգուն՝ Իրանի ՊՆ ղեկավարի հետ հանդիպմանը

© Sputnik / Павел БедняковՍերգեյ Շոյգու
Սերգեյ Շոյգու - Sputnik Արմենիա, 1920, 20.09.2023
Սերգեյ Շոյգու
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Սերգեյ Շոյգուն նշել է, որ Ռուսաստանի և Իրանի նկատմամբ պատժամիջոցային ճնշումը հեռանկար չունի։
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Մոսկվայի և Թեհրանի փոխգործակցությունը նոր մակարդակի է հասնում, Ռուսաստանի և Իրանի միջև երկխոսությունն այսօր հատկապես ինտենսիվ է զարգանում։ Այս հայտարարությունն արել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն իրանցի գործընկեր Մոհամմադ Ռեզա Աշտիանիի հետ բանակցությունների ժամանակ։
«Մտադիր ենք իրականացնել ծրագրված միջոցառումների ամբողջ համալիրը՝ չնայած ԱՄՆ-ի ու նրա արևմտյան դաշնակիցների հակազդեցությանը։ Ռուսաստանի և Իրանի նկատմամբ պատժամիջոցային ճնշումը ցույց է տալիս իր անհեռանկարային լինելը», - ասել է Շոյգուն։
Ռուսաստանի ՊՆ ղեկավարը հայտնել է, որ Ռուսաստանը պատրաստ է համատեղ գործողություններ իրականացնել Մերձավոր Արևելքի կայունության և անվտանգության ամրապնդման ոլորտում։
Սերգեյ Շոյգուի խոսքով՝ դա մեծապես պայմանավորված է վստահելի հարաբերություններով, որոնք ձևավորվել են Ռուսաստանի և Իրանի առաջնորդների միջև:
Իրանը պատրաստ է միջնորդ դառնալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև. Ռայիսի
Լրահոս
0