00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Սուրեն Սուրենյանց
Շատ վտանգավոր իրավիճակ է Հայաստանի համար. Սուրեն Սուրենյանց
09:48
6 ր
Նաիրի Սարգսյան
Հայաստանցի գործարարներն իրենց բիզնեսը ՀՀ–ից տեղափոխում են Ռուսաստան. Նաիրի Սարգսյան
09:56
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:34
17 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
11:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Արցախ - Sputnik Արմենիա, 1920, 19.09.2023
Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ

Արցախի հայերին փրկելու համար պետք է ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի տեղակայում. հայտարարություն

© Photo : Արցախի տեղեկատվական շտաբՍտեփանակերտ. 19.09.23
Ստեփանակերտ. 19.09.23 - Sputnik Արմենիա, 1920, 21.09.2023
Ստեփանակերտ. 19.09.23
Բաժանորդագրվել
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից նշում են, որ Ցեղասպանության մասին կոնվենցիայի հոդված 8-ում սահմանվում է, որ յուրաքանչյուր պայմանավորվող կողմ կարող է դիմել ՄԱԿ համապատասխան գործողություններ ձեռնարկելու ցեղասպանությունը կանխարգելելու և ճնշելու համար:
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Արցախի հայ ազգաբնակչությանը փրկելու համար առնվազն անհրաժեշտ է ՄԱԿ-ի մանդատի ներքո խաղաղապահ ուժերի անմիջապես տեղակայումը տարածաշրջանում։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ:
Թանգարան-ինստիտուտը պատմական ակնարկ է ներկայացրել ցեղասպանություն հանցագործության ճանաչման և դա ընդունած պետությունների պարտավորությունների մասին:
Ցեղասպանության մասին կոնվենցիայի առաջին հոդվածում ասվում է, որ «պայմանավորվող կողմերը հաստատում են, որ ցեղասպանությունը, անկախ նրանից՝ կատարվում է խաղաղ, թե պատերազմական պայմաններում, ըստ միջազգային իրավունքի հանցագործություն է, որը նրանք պարտավորվում են կանխարգելել և պատժել այն կատարելու համար»:
«Ցավոք, 75 տարի անց քաղաքակրթությունը լուռ ականատես է լինում ցեղասպանության հերթական վայրենի և դաժան գործողությանը, որն այս պահին իրականացվում է Արցախում (Լեռնային Ղարաբաղ)՝ ընդդեմ հայ բնակչության։ Իննամսյա շրջափակումից հետո, որը հանգեցրել էր սովի և բուժօգնության անհասանելիության, արցախահայությունն այժմ գտնվում է ցեղասպանության ֆիզիկական բնաջնջման փուլում՝ ենթարկվելով անօդաչու թռչող սարքերի, ավիահարվածների և զանգվածային գնդակոծությունների։ Քաղաքացիական բնակչության մեջ կան զոհեր և վիրավորներ, որոնց թվում երեխաներ։ Բազմաթիվ մարդիկ համարվում են անհետ կորած»,- ընդգծվում է հայտարարությունում:
Ինտիտուտը ներկայացրել է ԼՂ-ում ցեղասպանության վտանգի մասին փորձագիտական կարծիքներ ու զեկույցներ` ընդգծելով, որ դրանք նախորդել էին Արցախում այս ցեղասպանական գրոհին:
«Ցավոք, աշխարհը լուռ մնաց։ Ինչպես 1890-ականներին, երբ հայերի իրավունքների և անվտանգության պաշտպանությունը վստահվեց Օսմանյան կայսրությանը, որի արդյունքում, դրան հաջորդող Հայոց ցեղասպանության ընթացքում բռնի տեղահանվեց և սպանվեց 1,5 միլիոն հայ։ Միջազգային հանրությունը ցանկանում է Ադրբեջանին վստահել Արցախում բնակվող հայերի պաշտպանությունն ու երաշխիքները՝ անտեսելով ադրբեջանցիների կողմից հայերի բռնությունների, հալածանքների և բնաջնջման տևական պատմությունն ու ինստիտուցիոնալ մակարդակի վրա գտնվող հակահայկականությունը»-նշվում է հայտարարությունում։
Դրա արդյունքում կա՛մ տարածաշրջանը դաժանորեն և բռնի կերպով էթնիկորեն կմաքրվի իր բնիկ հայ բնակչությունից, կա՛մ նրանք ֆիզիկապես և մշակութային առումով կոչնչացվեն՝ կորցնելով իրենց կյանքն ու խմբային ինքնությունը ցեղասպան վարչակարգի ներքո:
Ցեղասպանության մասին կոնվենցիայի հոդված 8-ում սահմանվում է, որ յուրաքանչյուր պայմանավորվող կողմ կարող է դիմել ՄԱԿ համապատասխան գործողություններ ձեռնարկելու ցեղասպանությունը կանխարգելելու և ճնշելու համար:
«Արցախի հայ ազգաբնակչությանը փրկելու համար առնվազն անհրաժեշտ է ՄԱԿ-ի մանդատի ներքո խաղաղապահ ուժերի անմիջապես տեղակայումը տարածաշրջանում։ Ամեն ժամ կարևոր է։ Հակառակ պարագայում մենք ականատես կլինենք առկա աշխարհակարգի լիակատար բարոյական, արժեքային ու ինստիտուցիոնալ փլուզման», -հավելում են թանգարան-ինստիտուտից։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:
Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։
Ադրբեջանը խախտել է հրադադարը և հրաձգային զինատեսակներ կիրառել Ստեփանակերտի մատույցներում
Լրահոս
0