00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ՈՒղիղ եթեր
09:00
5 ր
ՈՒղիղ եթեր
09:34
3 ր
ՈՒղիղ եթեր
10:00
5 ր
ՈՒղիղ եթեր
10:05
45 ր
ՈՒղիղ եթեր
12:00
6 ր
ՈՒղիղ եթեր
13:00
6 ր
ՈՒղիղ եթեր
14:00
7 ր
ՈՒղիղ եթեր
18:00
6 ր
ՈՒղիղ եթեր
19:00
6 ր
ՈՒղիղ եթեր
09:00
6 ր
ՈՒղիղ եթեր
09:31
5 ր
ՈՒղիղ եթեր
09:37
5 ր
ՈՒղիղ եթեր
09:53
6 ր
ՈՒղիղ եթեր
10:01
7 ր
ՈՒղիղ եթեր
10:07
40 ր
ՈՒղիղ եթեր
12:00
7 ր
ՈՒղիղ եթեր
12:34
26 ր
ՈՒղիղ եթեր
13:00
7 ր
ՈՒղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Չեմ կարծում, որ պետք է աչք փակենք ԼՂ-ում ՌԴ խաղաղապահների ձախողումների վրա․ Փաշինյան

© Photo : Social media of Nikol PashinyanՆիկոլ Փաշինյանը
Նիկոլ Փաշինյանը - Sputnik Արմենիա, 1920, 21.09.2023
Նիկոլ Փաշինյանը
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Նա նշեց, որ հայկական կողմը հետևողականորեն դեռևս 1,5 տարի առաջվանից սկսել է այդ հարցը բարձրացնել, որ պրոցեսները ճիշտ ճանապարհով չեն գնում։
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ-ն իր ձախողումների պատասխանատվությունը որևէ մեկի վրա չի դնում, բայց դա չի նշանակում է, որ պետք է աչք փակի այն ձախողումների վրա, որոնք ՌԴ խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում ունեցել են։ Այս մասին ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ռուսական մամուլի հրապարակումներին, որ ՀՀ-ն իր անհաջողությունների պատասխանատվությունը փորձում է գցել Ռուսաստանի վրա։
«Մենք որևէ մեկի վրա պատասխանատվություն չենք դնում։ Կա հստակ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարություն, որտեղ օրինակ Լաչինի միջանցքը լիարժեք պետք է լիներ ՌԴ խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո, ՌԴ խաղաղապահ զորախումբը պետք է երաշխավորեր քաղաքացիական բնակչության անվտանգությունը»,-ասաց Փաշինյանը։
Նա նշեց, որ հայկական կողմը հետևողականորեն դեռևս 1,5 տարի առաջվանից սկսել է այդ հարցը բարձրացնել, որ պրոցեսները ճիշտ ճանապարհով չեն գնում։
«Մենք որևէ անազնիվ բան չենք անում, մենք մեր բաժին պատասխանատվությունը կրում ենք, և ես չեմ կարծում, որ մենք բոլորս պետք է աչք փակենք այն ձախողումների վրա, որոնք ՌԴ խաղաղապահները ԼՂ-ում ունեցել են»,- ասաց նա։
Նա հիշեցրեց նախորդ տարի տեղի ունեցավ դեպք, երբ խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչները Մարտակերտի բնակչին երաշխավորել, որ տրակտորով կարող է իր դաշտում աշխատել։
«Տրակտորի ղեկին Ադրբեջանի դիպուկահարը սպանել էր տրակտորիստին` խաղաղապահը կողքը նստած»,-ասաց նա ՝ հավելելով, որ շատ բաների մասին նախընտրել են չխոսել՝ հասկանալով, որ բարդ է իրավիճակը և այնպես չէ՝ ամեն ինչ վերահսկելի է խաղաղապահների կողմից։
Անդրադառնալով Արցախում վերջին դեպքերին նա ընդգծեց՝ եթե խաղաղապահները կարող էին հրադադարի շուրջ պայմանավորվել, ինչո՞ւ հարձակումից առաջ չեն պայմանավորվել։
«Ի վերջո բոլորը ահազանգում էին դրա մասին, և մենք էլ ասում էինք, որ ԼՂ-ն պարփակված, շրջափակված է Ադրբեջանի զինտեխնիկայով, ինչո՞ւ այդ միջնորդական գործունեությունը այն ժամանակ չի արել։ Սրանք հարցեր են, որ պետք է պատասխան ստանան»,-ասաց նա։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:
Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։
Ադրբեջանը խախտել է հրադադարը և հրաձգային զինատեսակներ կիրառել Ստեփանակերտի մատույցներում
Լրահոս
0