Արցախ - Sputnik Արմենիա, 1920, 19.09.2023
Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ

Իրանի իշխանությունը հանել է թռիչքների արգելքը դեպի Հայաստան և Ադրբեջան

 Boeing 747-286B  - Sputnik Արմենիա, 1920, 21.09.2023
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ներկայացուցչի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղում հրադադարից հետո որոշ չվերթերի իրականացումը թույլատրվել է:
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Իրանի իշխանությունը վերացրել է դեպի Հայաստան և Ադրբեջան թռիչքների, ինչպես նաև այդ երկրներից դեպի Իսլամական Հանրապետություն իրականացվող չվերթերի արգելքը: Տեղեկությունը հայտնում է ISNA գործակալությունը՝ հղում անելովԻրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ներկայացուցչին։
Հայտնել ենք, որ սեպտեմբերի 20-ին Իրանի իշխանությունը չեղյալ էր հայտարարել բոլոր չվերթերը դեպի Ադրբեջան և Հայաստան, ինչպես նաև այդ երկրներից դեպի Իսլամական Հանրապետություն: Նշվում էր, որ այս որոշումն ընդունվել է ուղևորների անվտանգությունն ապահովելու նպատակով՝ մինչև հետագա ծանուցումը։
«Երբ տեղեկություններ հայտնվեցին ռազմական գործողություններ սկսելու մասին (Լեռնային Ղարաբաղում, - խմբ.), մենք թռիչքների արգելք սահմանեցինք։ Հայտնի դարձավ հրադադարի մասին, այդ պատճառով որոշ չվերթերի իրականացումը թույլատրվել է», - ասել է նա։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Արցախի ՊՆ–ի հաղորդագրության համաձայն` ժամը 13։00–ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով սեպտեմբերի 20-ի ժամը 21:30-ի դրությամբ կա առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:
Լրահոս
0