00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:15
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԼՂ–ում խաղաղապահ առաքելության ընթացքում 6 զինվորական է զոհվել. ՌԴ դեսպանություն

© Photo : Минобороны РоссииԽաղաղապահ
Խաղաղապահ - Sputnik Արմենիա, 1920, 21.09.2023
Խաղաղապահ
Բաժանորդագրվել
Դիվանագիտական ներկայացուցչությունը նշում է, որ խաղաղապահներն ակտիվ ջանքեր գործադրում Լեռնային Ղարաբաղի բնակչությանը պաշտպանելու համար։
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելություն իրականացնելու ընթացքում զոհվել է 6 զինծառայող, ևս մի քանի մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Այս հայտարարությունը տարածել է Հայաստանում ՌԴ դեսպանությունը` ներկայացնելով Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի գործունեությունը։
«Ծայրահեղ բարդ իրավիճակում խաղաղապահներն իրականացնում են իրադրության շուրջօրյա մշտադիտարկում և ակտիվ ջանքեր են գործադրում, այդ թվում՝ կյանքի համար վտանգավոր, Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու համար»,- ասվում է հայտարարության մեջ:
ԼՂ–ում ՌԴ խաղաղապահների մահվան հետ կապված` Ադրբեջանում արդեն կասկածյալներ կան
Դեսպանությունը հիշեցնում է, որ մարտական գործողությունների ընթացքում խաղաղապահ զորախմբի ուժերով կազմակերպվել է ամենավտանգավոր շրջաններից խաղաղ բնակիչների տարհանում, տուժածներին բժշկական օգնություն է ցուցաբերվել՝ նրանց տեղակայելով բազային ճամբարում և առանձին դիտակետերում:
«Միայն երեկ ավելի քան 8 հազար քաղաքացու է օգնություն տրամադրվել` ներառյալ սննդի և հանգստի վայրերի ապահովումը», - հստակեցրել է դիվանագիտական ներկայացուցչությունը:
Հայտարարության մեջ նաև արձանագրվում է, որ հակամարտության սրման պահից ի վեր խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը ակտիվ միջնորդական ջանքեր է գործադրել իրավիճակի թուլացման համար, ինչի արդյունքում հաջողվել է ռազմական գործողությունների դադարեցման և ղարաբաղյան ու ադրբեջանական կողմերի միջև բանակցություններ անցկացնելու պայմանավորվածություն ձեռք բերել։
«Դեսպանությունը խորին ցավակցություն է հայտնում ռուսական խաղաղապահ զորակազմի զոհված և տուժած զինծառայողների հարազատներին ու մերձավորներին, որոնք տեղակայման առաջին իսկ օրվանից իրականացնում են Լեռնային Ղարաբաղի բնակչության կենսական կարիքների ապահովմանն ուղղված գործնական աջակցություն ցուցաբերելու բարդ խնդիրներ», - նշել են դիվանագիտական ներկայացուցչությունում:
Հիշեցնենք` սեպտեմբերի 20-ին ՌԴ ՊՆ–ն հայտնեց, որ Լեռնային Ղարաբաղի Ճանկաթաղ բնակավայրի շրջանում ՌԴ խաղաղապահներին տեղափոխող մեքենա է գնդակոծության ենթարկվել, ինչի հետևանքով ավտոմեքենայում գտնվող ռուս զինծառայողները մահացել են։
Նրանց թվում հրամանատարի երկու տեղակալ է եղել։
Լեռնային Ղարաբաղում զոհված 5 խաղաղապահների թվում է եղել առաջին կարգի կապիտան Իվան Կովգանը
Լրահոս
0