https://armeniasputnik.am/20230921/mez-miabanutjun-e-petq-garegin-bn-kvochvov-dimec-hh-ishkhanutjany-66219696.html
Պետք է արցախահայությանը փրկել նոր պատուհասներից. Գարեգին Բ–ն կոչով դիմեց ՀՀ իշխանությանը
Պետք է արցախահայությանը փրկել նոր պատուհասներից. Գարեգին Բ–ն կոչով դիմեց ՀՀ իշխանությանը
Ամենայն հայոց կաթողիկոսը միջազգային կառույցներին, բարեկամ պետությունների ղեկավարներին հորդորում է անհետաձգելի և առավել ազդու միջոցներ գործադրել Ադրբեջանի... 21.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-21T15:13+0400
2023-09-21T15:13+0400
2023-09-21T15:19+0400
հայաստան
արցախ
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
իշխանություն
ադրբեջան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/04/18/58665366_0:13:1600:913_1920x0_80_0_0_cd82d15533f5de6d2657fc77acd11f70.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Պետք է ամեն ջանք ներդնել արցախահայությանը նոր պատուհասներից փրկելու համար։ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն այս հայտարարությունն արեց Սուրբ Գայանե եկեղեցում տեղի ունեցած պատարագի ժամանակ` կոչով դիմելով ՀՀ իշխանություններին, ազգային կառույցներին, քաղաքական, հասարակական գործիչներին։ՀՀ Անկախության 32–րդ տարեդարձի առթիվ նա կոչ արեց միասնական աղոթք մատուցել առ Աստված Հայաստանի և Արցախի խաղաղության ու ժողովրդի անվտանգ կյանքի համար:«Հայոց անկախ պետականության վերակերտման 32-րդ տարեդարձը դիմավորում ենք մեծ տագնապների ու անհանգստությունների և նոր կորուստների ցավի մեջ։ Մեր մտքերն ուղղված են հայրենի Արցախ աշխարհին, որտեղ տևական ահաբեկումներից, բռնաճնշումներից և ավելի քան ինը ամիսների ամբողջական շրջափակումից հետո Ադրբեջանը ռազմական լայնածավալ գործողություններ վերսկսեց՝ շարունակելով ցեղասպան իր քաղաքականությունը արյունալի ոճրագործություններով»,– հայտարարեց կաթողիկոսը:Նա նշեց, որ 100 տարի անց քաղաքակիրթ աշխարհի հայացքի ներքո մեր ժողովուրդը վերստին ճաշակում է ցեղասպանության դառնությունը։«Մենք հրաժարվում ենք հավատալ, որ քսանմեկերորդ դարի աշխարհում շարունակում է գործել ուժի իրավունքը, հրաժարվում ենք հավատալ, որ աշխարհի առաջնորդները չեն կարող միջոցներ գտնել կանխելու համար եղեռնագործությունը Արցախում»,– ընդգծեց Գարեգին Բ–ն:Նա կոչով դիմեց միջազգային կառույցներին, բարեկամ պետությունների ղեկավարներին՝ անհետաձգելի և առավել ազդու միջոցներ գործադրելու Ադրբեջանի ցեղասպան գործողությունները կասեցնելու համար:Դիմելով Արցախի իշխանություններին` նա ընդգծեց, որ այսօր նրանք մեն–մենակ են մնացել, կանգնած են ծանր պատասխանատվության առաջ։«Մեր ցավն ու վիշտն ընդհանուր է, մեր կորուստների և հայրենի երկրին հասցված դաժան հարվածների դառնությունն ու տխրությունը ամենքիս սրտերում են»,– հայտարարեց Գարեգին Բ–ն։Վերջում նա իր հայրապետական օրհնությունը տվեց Հայաստանի, Արցախի և սփյուռքի հայությանը` կոչ անելով ամրապնդվել հույսով և հավատով։Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/04/18/58665366_0:0:1424:1067_1920x0_80_0_0_9a6a7208eff7baeed98962496ec5bc1a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, արցախ, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, իշխանություն, ադրբեջան
հայաստան, արցախ, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, իշխանություն, ադրբեջան
Պետք է արցախահայությանը փրկել նոր պատուհասներից. Գարեգին Բ–ն կոչով դիմեց ՀՀ իշխանությանը
15:13 21.09.2023 (Թարմացված է: 15:19 21.09.2023) Ամենայն հայոց կաթողիկոսը միջազգային կառույցներին, բարեկամ պետությունների ղեկավարներին հորդորում է անհետաձգելի և առավել ազդու միջոցներ գործադրել Ադրբեջանի ցեղասպան գործողությունները կասեցնելու համար:
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Պետք է ամեն ջանք ներդնել արցախահայությանը նոր պատուհասներից փրկելու համար։
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն այս հայտարարությունն արեց Սուրբ Գայանե եկեղեցում տեղի ունեցած պատարագի ժամանակ` կոչով դիմելով ՀՀ իշխանություններին, ազգային կառույցներին, քաղաքական, հասարակական գործիչներին։
«Երկպառակությունը, կործանարար անտարբերությունը, քաղաքական ներհակությունները, հասարակական բևեռացվածության պատճառով համախմբվելու անկարողությունը նորանոր հարվածներ պիտի հասցնեն մեր ազգին և հայրենի պետականությանը։ Մեզ պետք է միաբանություն փորձությունները հաղթահարելու և վերհառնելու համար, անդավաճան հայրենանվիրում՝ պետության անվտանգությունն ապահովելու և հզորանալու համար, պատասխանատվություն ու բարձր գիտակցություն՝ համազգային ու պետական մեր շահերի պաշտպանության և նվիրական իղձերի իրականացման համար»,– ասաց նա։
ՀՀ Անկախության 32–րդ տարեդարձի առթիվ նա կոչ արեց միասնական աղոթք մատուցել առ Աստված Հայաստանի և Արցախի խաղաղության ու ժողովրդի անվտանգ կյանքի համար:
«Հայոց անկախ պետականության վերակերտման 32-րդ տարեդարձը դիմավորում ենք մեծ տագնապների ու անհանգստությունների և նոր կորուստների ցավի մեջ։ Մեր մտքերն ուղղված են հայրենի Արցախ աշխարհին, որտեղ տևական ահաբեկումներից, բռնաճնշումներից և ավելի քան ինը ամիսների ամբողջական շրջափակումից հետո Ադրբեջանը ռազմական լայնածավալ գործողություններ վերսկսեց՝ շարունակելով ցեղասպան իր քաղաքականությունը արյունալի ոճրագործություններով»,– հայտարարեց կաթողիկոսը:
Նա նշեց, որ 100 տարի անց քաղաքակիրթ աշխարհի հայացքի ներքո մեր ժողովուրդը վերստին ճաշակում է ցեղասպանության դառնությունը։
«Մենք հրաժարվում ենք հավատալ, որ քսանմեկերորդ դարի աշխարհում շարունակում է գործել ուժի իրավունքը, հրաժարվում ենք հավատալ, որ աշխարհի առաջնորդները չեն կարող միջոցներ գտնել կանխելու համար եղեռնագործությունը Արցախում»,– ընդգծեց Գարեգին Բ–ն:
Նա կոչով դիմեց միջազգային կառույցներին, բարեկամ պետությունների ղեկավարներին՝ անհետաձգելի և առավել ազդու միջոցներ գործադրելու Ադրբեջանի ցեղասպան գործողությունները կասեցնելու համար:
Դիմելով Արցախի իշխանություններին` նա ընդգծեց, որ այսօր նրանք մեն–մենակ են մնացել, կանգնած են ծանր պատասխանատվության առաջ։
«Մեր ցավն ու վիշտն ընդհանուր է, մեր կորուստների և հայրենի երկրին հասցված դաժան հարվածների դառնությունն ու տխրությունը ամենքիս սրտերում են»,– հայտարարեց Գարեգին Բ–ն։
Վերջում նա իր հայրապետական օրհնությունը տվեց Հայաստանի, Արցախի և սփյուռքի հայությանը` կոչ անելով ամրապնդվել հույսով և հավատով։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝
կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:
Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական
Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։