https://armeniasputnik.am/20230921/pb-stvorabazhanumnery-nujn-tegherum-en-vortegh-eghel-en-hradadari-hastatman-pahin-pashinjan-66233705.html
ՊԲ ստորաբաժանումները նույն տեղերում են, որտեղ եղել են հրադադարի հաստատման պահին. Փաշինյան
ՊԲ ստորաբաժանումները նույն տեղերում են, որտեղ եղել են հրադադարի հաստատման պահին. Փաշինյան
ՀՀ վարչապետը շեշտեց`ընդհանուր առմամբ Արցախում հրադադարի ռեժիմը պահպանվում է։ 21.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-21T18:13+0400
2023-09-21T18:13+0400
2023-09-21T18:19+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
հրադադար
լեռնային ղարաբաղ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/09/15/66232138_0:0:2060:1159_1920x0_80_0_0_9ec991a35e3ff5773a89abb953e8fb6d.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի ստորաբաժանումները շարունակում են մնալ այն տեղերում, որտեղ եղել են հրադադարի հաստատման պահին։ Ֆեյսբուքյան ուղիղ եթերում այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։«Նույնը վերաբերում է ադրբեջանական զինված ուժերին»,– ասաց նա։Փաշինյանն ընդգծեց, որ իրենց տեղեկություններով միայն 1 միջադեպ է եղել այսօր Ստեփանակերտի մոտակայքում, ընդհանուր առմամբ հրադադարի ռեժիմը պահպանվում է՝ տեղ-տեղ որոշակի խախտումներով:Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/09/15/66232138_239:0:1784:1159_1920x0_80_0_0_b6b844d5a3f7fdee1ea75809ff09fd3f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, հրադադար, լեռնային ղարաբաղ
հայաստան, նիկոլ փաշինյան, հրադադար, լեռնային ղարաբաղ
ՊԲ ստորաբաժանումները նույն տեղերում են, որտեղ եղել են հրադադարի հաստատման պահին. Փաշինյան
18:13 21.09.2023 (Թարմացված է: 18:19 21.09.2023) ՀՀ վարչապետը շեշտեց`ընդհանուր առմամբ Արցախում հրադադարի ռեժիմը պահպանվում է։
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի ստորաբաժանումները շարունակում են մնալ այն տեղերում, որտեղ եղել են հրադադարի հաստատման պահին։
Ֆեյսբուքյան ուղիղ եթերում այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Նույնը վերաբերում է ադրբեջանական զինված ուժերին»,– ասաց նա։
Փաշինյանն ընդգծեց, որ իրենց տեղեկություններով միայն
1 միջադեպ է եղել այսօր
Ստեփանակերտի մոտակայքում, ընդհանուր առմամբ հրադադարի ռեժիմը պահպանվում է՝ տեղ-տեղ որոշակի խախտումներով:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝
կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:
Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական
Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների
հանդիպումը։