47-ամյա կինը ձերբակալվել է Երևանում ոստիկանի հանդեպ բռնություն գործադրելու համար

© SputnikПоследствия беспорядков после митинга на площади Республики (20 сентября 2023). Еревaн
Последствия беспорядков после митинга на площади Республики (20 сентября 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 22.09.2023
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Կինն անհնազանդության ակցիայի ժամանակ ձեռքերով հարվածներ է հասցրել ոստիկանի դեմքին և կրծքավանդակին։
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. Մայրաքաղաքում անցկացվող զանգվածային ակցիաներին մասնակցող Երևան քաղաքի բնակիչ` 47-ամյա կինը ձերբակալվել է` բռնություն գործադրելու միջոցով ոստիկանության ծառայողի գործունեությանը խոչընդոտելու կասկածանքով։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Դեպքը տեղի է ունեցել, երբ երեկ երեկոյան մի խումբ քաղաքացիներ փակել էին Երևան փողոցները։
«Կորյուն-Հերացի փողոցների խաչմերուկում մի կին մոտեցել է ոստիկանության աշխատակցին և ձեռքերով հարվածներ հասցրել վերջինիս դեմքի և կրծքավանդակի շրջաններին, խոչընդոտել նրա կողմից իր ծառայողական պարտականությունների կատարմանը»,– նշված է հաղորդագրությունում։
Քրեական վարույթը նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասի (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու նպատակով նրա նկատմամբ բռնություն գործադրելը)։
Նախաքննությունը շարունակվում է։
Լրահոս
0