https://armeniasputnik.am/20230922/cucararnery-pakel-en-sevan--martuni-majrughin-u-pahanjum-en-pashinjani-hrazharakany-66308159.html
Ցուցարարները փակել են Սևան – Մարտունի մայրուղին ու պահանջում են Փաշինյանի հրաժարականը
Ցուցարարները փակել են Սևան – Մարտունի մայրուղին ու պահանջում են Փաշինյանի հրաժարականը
Ավելի վաղ Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական նոր ագրեսիայի ֆոնին մասշտաբային ցույցեր են սկսվել Երևանում։ 22.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-22T16:21+0400
2023-09-22T16:21+0400
2023-09-22T16:21+0400
ադրբեջանի ագրեսիան արցախի դեմ
տեսանյութեր
տեսանյութ
սևան
ճանապարհ
բողոք
բողոքի ակցիա
հրաժարական
նիկոլ փաշինյան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/09/16/66307527_0:0:1280:720_1920x0_80_0_0_5acbfda79288d7edff25df040f893d2e.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. Այս պահին մի խումբ քաղաացիներ փակել են Սևան– Մարտունի մայրուղու Նորատուսի հատվածը։ Տեսանյութերն իրենց ֆեյսբուքյան էջերում տարածել են ակցիայի մասնակիցները։Կադրերում երևում է, որ մայրուղին փակ է երկու ուղղություններով, այնտեղ բազմաթիվ ավտոմեքենաներ կան։Ցուցարարները պահանջում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։Հիշեցնենք՝ սեպտեմբերի 19–ին Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական նոր ագրեսիայի ֆոնին Երևանում մասշտաբային ցույցեր են սկսվել։ Մարդիկ պատասխան են պահանջում ՀՀ իշխանություններից Արցախի հարցում դրսևորած անգործության համար։ՀՀ առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը երեկ հայտարարեց, որ սեպտեմբերի 22-ի առավոտից զանգվածային անհնազանդության ակցիաներ են անցկացվելու։ Համաժողովրդական շարժումը համակարգելու համար սկսել են ազգային կոմիտե ձևավորել, որը պետք է 11 հոգուց կազմված լինի, այս պահին դեռ 5 հոգու կազմն է հայտնի` Հայկ Մամիջանյան (Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար), Ավետիք Չալաբյան («ՀայաՔվե» նախաձեռնության համահիմնադիր), Անդրանիկ Թևանյան («Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար), Իշխան Սաղաթելյան («Հայաստան» խմբակցության պատգամավոր)։Վաղ առավոտից ցուցարարները փողոցներ են փակում Երևանի տարբեր հատվածներում։Նրանք փակել էին Մյասնիկյան, Բաղրամյան պողոտաները, Սարյան, Բուզանդ, Թումանյան, Վազգեն Սարգսյան, Նալբանդյան փողոցները, ինչպես նաև Մոսկովյան–Մարկ Գրիգորյան խաչմերուկը։ Ակցիաներին մասնակցում էին Երևանի տարբեր բուհերի ուսանողներ, դպրոցների աշակերտներ, որոնք վարորդներին կոչ էին անում թողնել մեքենաները և միանալ իրենց։Ոստիկանությունը Երևանում բերման է ենթարկել փողոցներ փակած 84 անձի, այդ թվում` «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանին, որն արդեն ազատ է արձակվել, և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն` Լևոն Քոչարյանին, որին տեղափոխել են հիվանդանոց։
սևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/09/16/66307527_161:0:1121:720_1920x0_80_0_0_81bd893622c36b7393cd18f01133f737.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
տեսանյութեր, տեսանյութ, սևան, ճանապարհ, բողոք, բողոքի ակցիա, հրաժարական, նիկոլ փաշինյան, видео
տեսանյութեր, տեսանյութ, սևան, ճանապարհ, բողոք, բողոքի ակցիա, հրաժարական, նիկոլ փաշինյան, видео
Ցուցարարները փակել են Սևան – Մարտունի մայրուղին ու պահանջում են Փաշինյանի հրաժարականը
Ավելի վաղ Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական նոր ագրեսիայի ֆոնին մասշտաբային ցույցեր են սկսվել Երևանում։
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. Այս պահին մի խումբ քաղաացիներ փակել են Սևան– Մարտունի մայրուղու Նորատուսի հատվածը։ Տեսանյութերն իրենց ֆեյսբուքյան էջերում տարածել են ակցիայի մասնակիցները։
Կադրերում երևում է, որ մայրուղին փակ է երկու ուղղություններով, այնտեղ բազմաթիվ ավտոմեքենաներ կան։
Ցուցարարները պահանջում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 19–ին Արցախի դեմ սանձազերծված
ադրբեջանական նոր ագրեսիայի ֆոնին
Երևանում մասշտաբային ցույցեր են սկսվել։ Մարդիկ պատասխան են պահանջում ՀՀ իշխանություններից Արցախի հարցում դրսևորած անգործության համար։
ՀՀ առաջին վարչապետ
Վազգեն Մանուկյանը երեկ հայտարարեց, որ սեպտեմբերի 22-ի առավոտից զանգվածային անհնազանդության ակցիաներ են անցկացվելու։ Համաժողովրդական շարժումը համակարգելու համար սկսել են ազգային կոմիտե ձևավորել, որը պետք է 11 հոգուց կազմված լինի, այս պահին դեռ 5 հոգու կազմն է հայտնի` Հայկ Մամիջանյան (Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար), Ավետիք Չալաբյան («ՀայաՔվե» նախաձեռնության համահիմնադիր), Անդրանիկ Թևանյան («Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար), Իշխան Սաղաթելյան («Հայաստան» խմբակցության պատգամավոր)։
Վաղ առավոտից ցուցարարները
փողոցներ են փակում Երևանի տարբեր հատվածներում։
Նրանք փակել էին Մյասնիկյան, Բաղրամյան պողոտաները, Սարյան, Բուզանդ, Թումանյան, Վազգեն Սարգսյան, Նալբանդյան փողոցները, ինչպես նաև Մոսկովյան–Մարկ Գրիգորյան խաչմերուկը։ Ակցիաներին մասնակցում էին Երևանի տարբեր բուհերի ուսանողներ, դպրոցների աշակերտներ, որոնք վարորդներին կոչ էին անում թողնել մեքենաները և միանալ իրենց։
Ոստիկանությունը
Երևանում բերման է ենթարկել փողոցներ փակած 84 անձի, այդ թվում` «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանին, որն արդեն
ազատ է արձակվել, և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն`
Լևոն Քոչարյանին, որին տեղափոխել են հիվանդանոց։