ԵԱՏՄ–ԲՐԻԿՍ առևտուր. հաշվարկների նոր համակարգերի ստեղծման հեռանկարները

© Фотохост-агентство / Անցնել մեդիապահոցԲՐԻԿՍ–ի առաջնորդներին ողջունելու արարողություն
ԲՐԻԿՍ–ի առաջնորդներին ողջունելու արարողություն - Sputnik Արմենիա, 1920, 22.09.2023
ԲՐԻԿՍ–ի առաջնորդներին ողջունելու արարողություն
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ի՞նչ այլընտրանքներ կան SWIFT համակարգին և դոլարին, որոնց հանդեպ վստահությունը խաթարվել է արևմտյան սահմանափակումների պատճառով։ Ո՞րն է հաշվարկների առկա համակարգերի խնդիրը, և ի՞նչը կարող է փոխարինել դրանք։ Այս հարցերի պատասխանը փորձել է ստանալ Sputnik–ը։
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik, Միխայիլ Վորոբյով. ԲՐԻԿՍ երկրների փոխադարձ առևտուրը ԵԱՏՄ–ի հետ աճում է, և այդ կապակցությամբ մեծանում է հաշվարկների ժամանակակից և հուսալի համակարգերի անհրաժեշտությունը։ VIII արևելյան տնտեսական համաժողովի ընթացքում այս հայտարարությունն արել է ԵՏՀ կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը։
Նա ԵԱՏՄ երկրների ֆինանսների նախարարություններին և կենտրոնական բանկերին առաջարկել է այս հարցը մշակել մինչև ԲՐԻԿՍ–ի հաջորդ գագաթնաժողովը, որը 2024 թվականին կայանալու է Կազանում։

Հաշվարկների համակարգերի հետ կապված դժվարություններ

ԵՏՀ կոլեգիայի նախագահը համաժողովի ժամանակ հայտնել է, որ ԵԱՏՄ և ԲՐԻԿՍ երկրների միջև ապրանքաշրջանառությունը 2023 թվականի առաջին կիսամյակում կազմել է 150 մլրդ դոլար։
Նրա խոսքով` ԵԱՏՄ անդամ պետությունների արտահանումը ԲՐԻԿՍ երկրներ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է ավելի քան 15%–ով։
Ինչպես Արևելյան տնտեսական համաժողովի ժամանակ նշել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, դոլարով հաշվարկների սահմանափակումների պատճառով Արևմուտքի նկատմամբ վստահությունը խաթարվել է, և այժմ բոլոր երկրները մտածում են սեփական գործիքներ ստեղծելու մասին։
ԵԱՏՄ–ի խնդիրը միության անդամ երկրների քաղաքացիների բարեկեցությունն է. Ալեքսեյ Օվերչուկ
ԲՐԻԿՍ գործարար համաժողովի մասնակիցներին ուղղված ուղերձում նա ապադոլարացումն անդառնալի գործընթաց էր որակել։ Ըստ Պուտինի` ներմուծման և արտահանման գործողություններում դոլարի մասնաբաժինը հինգ երկրների միավորման շրջանակում նվազում է. 2022 թվականին այն ընդամենը 28,7% է կազմել։
Գարնանը Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան կոչ էր արել հաշվարկների համար դոլարին այլընտրանքային արժույթ ստեղծել կամ էլ ավելացնել ազգային արժույթների կիրառումը։ Ներկայիս իրավիճակը, ըստ նրա, չի համապատասխանում զարգացող երկրների շահերին, որոնք ստիպված են «վազվզել դոլարներ փնտրելու հույսով», որպեսզի իրենց արտադրանքն արտահանելու հնարավորություն ունենան։
«Միևնույն ժամանակ ազգային արժույթներով հաշվարկների անցումը չի կարող ամբողջությամբ լուծել խնդիրը, եթե դրամային փոխանցումներն իրականացվում են SWIFT համակարգի միջոցով»,– Sputnik հետ զրույցում իր կարծիքն է հայտնել Գ.Վ.Պլեխանովի անվան ռուսական տնտեսական համալսարանի միջազգային բիզնեսի և մաքսային գործի ամբիոնի դոցենտ Անաստասիա Պրիկլադովան։
Նրա խոսքով` հակառուսական պատժամիջոցների պայմաններում էապես ավելացել են անդրսահմանային փոխանցումների ուշացման ռիսկերը, ընդ որում` ոչ միայն ոչ բարեկամական երկրների հետ առևտրում։
«ԵԱՏՄ շրջանակում խնդիրն այս աստիճան կարևոր չէ երկու պատճառով` անդամ պետությունների բանկերը միացված են ֆինանսական հաղորդագրությունների փոխանցման համակարգին (SWIFT-ի ռուսական անալոգը), իսկ վճարումների հիմնական արժույթը ռուսական ռուբլին է», – նշել է նա։
Ինչպես սեպտեմբերի սկզբին Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ​​ինստիտուտի ուսանողների հետ հանդիպմանը հայտարարեց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, 2022 թվականին ազգային և բարեկամական արժույթներով ԵԱՏՄ փոխադարձ առևտրաշրջանառությունը կազմել է 76%, 2023 թվականին էլ ակնկալվում է, որ այդ ցուցանիշը կաճի` հասնելով մինչև 90%։
Հետևաբար, ըստ Պրիկլադովայի, ԵԱՏՄ–ի ներսում փոխադարձ հաշվարկները զգալիորեն անկախ են, ինչը չի կարելի ասել ԲՐԻԿՍ–ի հետ կապված իրավիճակի մասին։

Խնդրի լուծման տարբերակներ

ԵԱՏՄ–ի և ԲՐԻԿՍ–ի միջև արժութաֆինանսական հարաբերություններում խոչընդոտները վերացնելու համար Անաստասիա Պրիկլադովան երեք տարբերակ է առաջարկում։
Առաջինը` ազգային համակարգերից մեկի (ֆինանսական հաղորդագրությունների փոխանցման ռուսական համակարգ, չինական CIPS և այլն) կիրառում, երկրորդ` հաշվարկների համար այդ համակարգերի հիման վրա ինտեգրված գործիքի ձևավորում, երրորդ` միասնական նոր համակարգի ստեղծում։
«Բոլոր տարբերակների ընդհանուր բնութագիրը դոլարի և եվրոյի կիրառումից հրաժարվելն է որպես վճարման արժույթ և անցումը ազգային արժույթի, ինչպես նաև կենտրոնական բանկերին թղթակցային գործառույթի փոխանցումը», – պարզաբանել է փորձագետը։
Միևնույն ժամանակ նա զգուշացրել է, որ առաջին տարբերակի դեպքում արտասահմանյան բանկերը կարող են հայտնվել երկրորդական պատժամիջոցների տակ. օրինակ` եթե միանան ֆինանսական հաղորդագրությունների փոխանցման ռուսական համակարգին, նրանց կարող են անջատել SWIFT–ից։
2023 թ. առաջին եռամսյակում ԵԱՏՄ–ում փոխադարձ ներդրումներն աճել են ՀՀ–ում և Ղազախստանում
Դոցենտն իրագործման համար առավել հավանական է համարում երկրորդ տարբերակը, քանի որ հնարավոր է իրականացնել կարճաժամկետ հեռանկարում` հաշվի առնելով այն հանգամանքը, որ զրոյից չի մշակվում։
«Դրա առավելությունը ոչ միայն վճարումների ուշացումներից խուսափելն է, այլև երկրորդական պատժամիջոցների տակ հայտնվելու ռիսկերի նվազեցումը», – հավելել է նա։
Փորձագետի խոսքով` երրորդ տարբերակը երկարաժամկետ բնույթ ունի, ինչը թույլ կտա, որ այն դառնա ավելի ունիվերսալ և տեխնոլոգիական, օրինակ` դրամական միջոցների փոխանցման գործընթացում թվային արժույթի և փոխարկման նոր մեխանիզմի կիրառման միջոցով։
«Այսօրվա դրությամբ վճարահաշվարկային միջազգային որևէ նոր մեխանիզմ հաջողությամբ և արագ ստեղծելու ցանկությունը որոշակիորեն առաջ է անցել իրադարձությունների նման զարգացման համար համապատասխան երկրների կենտրոնական բանկերի իրական պատրաստակամությունից», – Sputnik–ի թղթակցին է ասել Ժամանակակից զարգացման ինստիտուտի «Ֆինանսներ և էկոնոմիկա» ուղղության ղեկավար Նիկիտա Մասլեննիկովը։
Նա միաժամանակ ընդգծել է, որ այդ ուղղությամբ աշխատել է պետք. տեսնել, թե ինչպես է հնարավոր բազմակողմանի արժութային քլիրինգ կազմակերպել և հեռանկարում դուրս գալ հաշվարկային որևէ նոր միավորի։
ԵԱՏՄ մտավոր սեփականության ոլորտում ավելի քան 6000 հանցագործություն է բացահայտվել. Իլյասովա
Լրահոս
0