https://armeniasputnik.am/20230922/erevanum-bvoghvoqi-akciaji-2-masnakic-en-dzerbakalel-66283621.html
Երևանում բողոքի ակցիայի 2 մասնակից են ձերբակալել
Երևանում բողոքի ակցիայի 2 մասնակից են ձերբակալել
Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները՝ նշված դեպքերի ամբողջական հանգամանքները պարզելու, դրանց մասնակից բոլոր անձանց հայտնաբերելու ուղղությամբ։ 22.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-22T11:40+0400
2023-09-22T11:40+0400
2023-09-22T11:41+0400
երևան
բողոքի ակցիա
հհ քննչական կոմիտե
ընդդիմություն
ձերբակալություն
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/09/16/66280743_0:55:1600:955_1920x0_80_0_0_cd614b3327ae318c37b2caf3b9967b7e.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի–Sputnik. Սեպտեմբերի 21-ին Երևան քաղաքում իրականացված զանգվածային ակցիաների ընթացքում 2 անձ է ձերբակալվել, հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։Նշվում է, որ ակցիայի մասնակից մի խումբ քաղաքացիներ Ալեք Մանուկյան-Վարդանանց խաչմերուկում, խաթարելով տրանսպորտի երթևեկությունը և քաղաքացիների տեղաշարժը, շրջափակել են ճանապարհի այդ հատվածով երթևեկող «Ford Tranzit» մակնիշի ավտոմեքենան, հարվածներ հասցրել ավտոմեքենայի ուղևորին։Նշված դեպքի առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ (Խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից) և 195-րդ հոդվածի 2-րդ մասերով(Ֆիզիկական ներգործություն)։Նշված 2 քրեական վարույթների շրջանակներում, նկարագրված հանցավոր արարքները կատարելու կասկածանքով, ձերբակալվել է 2 անձ:Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները՝ նշված դեպքերի ամբողջական հանգամանքները պարզելու, դրանց մասնակից բոլոր անձանց, այդ թվում նաև Խանջյան փողոցում երթևեկած ավտոմեքենայի վարորդի գործողություններին իրավական գնահատականներ տալու ուղղությամբ։Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19–ին Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական նոր ագրեսիայի ֆոնին Երևանում մասշտաբային ցույցեր են սկսվել։ Մարդիկ պատասխան են պահանջում ՀՀ իշխանություններից Արցախի հարցում դրսևորած անգործության համար։ՀՀ առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը երեկ հայտարարեց, որ սեպտեմբերի 22-ի առավոտից զանգվածային անհնազանդության ակցիաներ են անցկացվելու։ Համաժողովրդական շարժումը համակարգելու համար սկսել են ազգային կոմիտե ձևավորել։ Այն պետք է 11 հոգուց կազմված լինի, այս պահին դեռ 5 հոգու կազմն է հայտնի` Հայկ Մամիջանյան, Ավետիք Չալաբյան, Անդրանիկ Թևանյան, Իշխան Սաղաթելյան։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/09/16/66280743_177:0:1600:1067_1920x0_80_0_0_da8d7a391fc48cb4d35481de210c407b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
երևան, բողոքի ակցիա, հհ քննչական կոմիտե, ընդդիմություն, ձերբակալություն
երևան, բողոքի ակցիա, հհ քննչական կոմիտե, ընդդիմություն, ձերբակալություն
Երևանում բողոքի ակցիայի 2 մասնակից են ձերբակալել
11:40 22.09.2023 (Թարմացված է: 11:41 22.09.2023) Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները՝ նշված դեպքերի ամբողջական հանգամանքները պարզելու, դրանց մասնակից բոլոր անձանց հայտնաբերելու ուղղությամբ։
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի–Sputnik. Սեպտեմբերի 21-ին Երևան քաղաքում իրականացված զանգվածային ակցիաների ընթացքում 2 անձ է ձերբակալվել, հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Նշվում է, որ ակցիայի մասնակից մի խումբ քաղաքացիներ Ալեք Մանուկյան-Վարդանանց խաչմերուկում, խաթարելով տրանսպորտի երթևեկությունը և քաղաքացիների տեղաշարժը, շրջափակել են ճանապարհի այդ հատվածով երթևեկող «Ford Tranzit» մակնիշի ավտոմեքենան, հարվածներ հասցրել ավտոմեքենայի ուղևորին։
Նշված դեպքի առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ (Խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից) և 195-րդ հոդվածի 2-րդ մասերով(Ֆիզիկական ներգործություն)։
Հավաքի մասնակիցների մեկ այլ խումբ, փակելով Խանջյան փողոցը, ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել ավտոմեքենային, վնասել դիմապակին: Նշված դեպքի առթիվ քրեական վարույթ էր նախաձեռնվել Խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից և Գույքը ոչնչացնելը կամ վնասելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հոդվածներով։
Նշված 2 քրեական վարույթների շրջանակներում, նկարագրված հանցավոր արարքները կատարելու կասկածանքով, ձերբակալվել է 2 անձ:
Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները՝ նշված դեպքերի ամբողջական հանգամանքները պարզելու, դրանց մասնակից բոլոր անձանց, այդ թվում նաև Խանջյան փողոցում երթևեկած ավտոմեքենայի վարորդի գործողություններին իրավական գնահատականներ տալու ուղղությամբ։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19–ին Արցախի դեմ սանձազերծված
ադրբեջանական նոր ագրեսիայի ֆոնին
Երևանում մասշտաբային ցույցեր են սկսվել։ Մարդիկ պատասխան են պահանջում ՀՀ իշխանություններից Արցախի հարցում դրսևորած անգործության համար։
ՀՀ առաջին վարչապետ
Վազգեն Մանուկյանը երեկ հայտարարեց, որ սեպտեմբերի 22-ի առավոտից զանգվածային անհնազանդության ակցիաներ են անցկացվելու։ Համաժողովրդական շարժումը համակարգելու համար սկսել են ազգային կոմիտե ձևավորել։ Այն պետք է 11 հոգուց կազմված լինի, այս պահին դեռ 5 հոգու կազմն է հայտնի` Հայկ Մամիջանյան, Ավետիք Չալաբյան, Անդրանիկ Թևանյան, Իշխան Սաղաթելյան։