00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երկու օրում Երևանում բերման է ենթարկվել շուրջ 500 քաղաքացի․ Իշխան Սաղաթելյան

© SputnikԻշխան Սաղաթելյան
Իշխան Սաղաթելյան - Sputnik Արմենիա, 1920, 22.09.2023
Իշխան Սաղաթելյան
Բաժանորդագրվել
Իշխան Սաղաթելյանը վստահեցրեց, որ իշխանությանն այլևս ոչինչ չի փրկի։
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. Երկու օրվա ընթացքում մոտ 500 քաղաքացի է բերման ենթարկվել Երևանում կազմակերպված բողոքի ակցիաների ժամանակ։ Այս մասին հայտարարեց ազգային կոմիտեի անդամ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ ելույթ ունենալով Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ։
Սաղաթելյանը, դիմելով ոստիկանության աշխատակիցներին, նշեց, որ երեկվանից ոստիկանությունը հավաքի մասնակիցների նկատմամբ կիրառում է ապօրինի և բիրտ ուժ: Նրա խոսքով՝ ոստիկանների գործողությունները ցույց են տալիս, որ նրանք այլևս չեն ծառայում Հայաստանի Հանրապետությանը, այլ սպասարկում են միայն ՀՀ վարչապետի շահերը:

«Քաղաքացիների և կոմիտեի անդամների նկատմամբ հարուցվել են կեղծ քրեական գործեր։ Նրանց նպատակն է ամեն ինչ անել ակցիաների գործընթացը կասեցնելու համար»,– ասաց Սաղաթելյանը` հավելելով, որ իշխանությունները քննարկում են պարետային ժամ սահմանելու հարցը։

Սաղաթելյանը վստահեցրեց, որ իշխանությանն այլևս ոչինչ չի փրկի և իրենց կհաջողվի հասնել Նիկոլ Փաշինյանի հրաժարականին։ Նա ընդգծեց նաև հանրապետության ամբողջ տարածքում ցանցային ապակենտրոն պայքարի կարևորությունը:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 19–ին Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական նոր ագրեսիայի ֆոնին Երևանում մասշտաբային ցույցեր են սկսվել։ Մարդիկ պատասխան են պահանջում ՀՀ իշխանություններից Արցախի հարցում դրսևորած անգործության համար։
ՀՀ առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը երեկ հայտարարեց, որ սեպտեմբերի 22-ի առավոտից զանգվածային անհնազանդության ակցիաներ են անցկացվելու։ Համաժողովրդական շարժումը համակարգելու համար սկսել են ազգային կոմիտե ձևավորել, որը պետք է 11 հոգուց կազմված լինի, այս պահին դեռ 5 հոգու կազմն է հայտնի` Հայկ Մամիջանյան (Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար), Ավետիք Չալաբյան («ՀայաՔվե» նախաձեռնության համահիմնադիր), Անդրանիկ Թևանյան («Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար), Իշխան Սաղաթելյան («Հայաստան» խմբակցության պատգամավոր)։
Վաղ առավոտից ցուցարարները փողոցներ էին փակում Երևանի տարբեր հատվածներում։
Ակցիաներին մասնակցում էին Երևանի տարբեր բուհերի ուսանողներ, դպրոցների աշակերտներ, որոնք վարորդներին կոչ էին անում թողնել մեքենաները և միանալ իրենց։
Ոստիկանները սկսեցին բերման ենթարկել փողոցներ փակած անձանց, այդ թվում` «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանին, որն ավելի ուշ ազատ արձակվեց, և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն` Լևոն Քոչարյանին, որը տեղափոխվել է հիվանդանոց։
Լրահոս
0