00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:37
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:51
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հանրապետության հրապարակում լարված իրավիճակ է. ոստիկանները կրկին բիրտ ուժ են կիրառում

Բաժանորդագրվել
Իրավապահները բերման են ենթարկում անհնազանդության ակցիա անողներին։
Երևանի Հանրապետության հրապարակում` Տիգրան Մեծի պողոտայում, կրկին լարված իրավիճակ է. սևբերետավորների և բողոքի ակցիա իրականացնողների միջև հրմշտոց է սկսվել։
Իրավապահները հերթական անգամ բիրտ ուժ կիրառեցին անհնազանդության ակցիա անող ու իրենց քաղաքական դիրքորոշումն արտահայտող ուսանողների նկատմամբ։
Մի մասին բերման ենթարկեցին։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 19–ին Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական նոր ագրեսիայի ֆոնին Երևանում մասշտաբային ցույցեր են սկսվել։ Մարդիկ պատասխան են պահանջում ՀՀ իշխանություններից Արցախի հարցում դրսևորած անգործության համար։
ՀՀ առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը երեկ հայտարարեց, որ սեպտեմբերի 22-ի առավոտից զանգվածային անհնազանդության ակցիաներ են անցկացվելու։ Համաժողովրդական շարժումը համակարգելու համար սկսել են ազգային կոմիտե ձևավորել, որը պետք է 11 հոգուց կազմված լինի, այս պահին դեռ 5 հոգու կազմն է հայտնի` Հայկ Մամիջանյան (Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար), Ավետիք Չալաբյան («ՀայաՔվե» նախաձեռնության համահիմնադիր), Անդրանիկ Թևանյան («Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար), Իշխան Սաղաթելյան («Հայաստան» խմբակցության պատգամավոր)։
Վաղ առավոտից ցուցարարները փողոցներ են փակում Երևանի տարբեր հատվածներում։
Նրանք փակել էին Մյասնիկյան, Բաղրամյան պողոտաները, Սարյան, Բուզանդ, Թումանյան, Վազգեն Սարգսյան, Նալբանդյան փողոցները, ինչպես նաև Մոսկովյան–Մարկ Գրիգորյան խաչմերուկը։ Ակցիաներին մասնակցում էին Երևանի տարբեր բուհերի ուսանողներ, դպրոցների աշակերտներ, որոնք վարորդներին կոչ էին անում թողնել մեքենաները և միանալ իրենց։
Ոստիկանությունը Երևանում բերման է ենթարկել փողոցներ փակած 84 անձի, այդ թվում` «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանին, որն արդեն ազատ է արձակվել, և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն` Լևոն Քոչարյանին, որին տեղափոխել են հիվանդանոց։
Լրահոս
0