00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
34 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
6 ր
Ուղիղ եթեր
09:41
20 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
35 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ ՊՆ–ն տեր չի կանգնել ՌԴ–ից պատվիրած զենքին. «Ժողովուրդը» մանրամասներ է ներկայացրել

© Sputnik / Asatur YesayantsՀՀ պաշտպանության նախարարություն
ՀՀ պաշտպանության նախարարություն - Sputnik Արմենիա, 1920, 22.09.2023
ՀՀ պաշտպանության նախարարություն
Բաժանորդագրվել
Օրաթերթն իր աղբյուրներից ճշտել է, թե ինչու ՌԴ–ից պատվիրված զենք-զինամթերքը չի հասել Հայաստան։
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. Տեղեկությունը, թե իբր Ռուսաստանը ՀՀ-ից զենքի մատակարարման գումար է վերցրել ու համապատասխան զենք-զինամթերք չի մատակարարել, սուտ է։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Որ Ռուսաստանը պայմանագրով նախատեսված սպառազինությունը չի մատակարարել ՀՀ–ին, առաջին անգամ պաշտոնապես հայտարարեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: Նա դրական պատասխան տվեց հարցին, թե արդյոք խոսքը մի քանի հարյուր միլիոն դոլարի գումարի մասին է, որը ՀՀ–ն փոխանցել է ՌԴ–ին։ Մի քանի օր անց փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը հաստատեց Գրիգորյանի ասածը։
Արդյոք ՌԴ-ն կվերադարձնի չմատակարարված զենքի գումարը․ Փաշինյանը կոռեկտ չհամարեց պատասխանել
ՀՀ-ի և ՌԴ-ի աղբյուրները թերթին հայտնել են, որ պայմանագիրը կնքվել է ՀՀ պաշտպանության նախարարության և «ՍՄԵՐՉ» տեսակի հրթիռներ արտադրող ռուսական «Սպլավ» գործարանի միջև։ Այս պայմանագրի համաձայն` ռուսական գործարանը գումար է ստացել և արտադրել ՀՀ-ի համար անհրաժեշտ հրթիռներ:
«Այնուհետև գործարանից ՀՀ ՊՆ-ին տեղեկացրել են, որ ապրանքը պատրաստ է մատակարարման, կարող են ՊՆ-ի մասնագետներին ուղարկել ապրանքը ընդունելու: Ընդունելուց հետո ՀՀ ՊՆ-ն 1 տարի 3 ամիս չի կարողացել ապրանքը տեղափոխել Հայաստան: Գործարանը 3 անգամ դիմել է ՊՆ-ին, որպեսզի սեղմ ժամկետներում գնան իրենց ապրանքի հետևից, քանի որ այդ չափի ապրանք չի կարող երկար ժամանակ մնալ պահեստներում, սակայն ՀՀ ՊՆ-ն այդպես էլ չի կազմակերպել ապրանքի տեղափոխումը»,– գրում է թերթը:
Այնուհետև սկսվել է ռուս-ուկրաինական պատերազմը, և ՌԴ-ն օգտագործել այդ հրթիռները, բայց տեղեկացրել է ՀՀ ՊՆ-ին, որ հաշվի առնելով հայ-ռուսական բարեկամական հարաբերությունները՝ ապրանքն այնուամենայնիվ կմատակարարվի խմբաքանակներով:
Լրատվամիջոցին հայտնի է դարձել նաև, որ 2020 թվականի պատերազմից հետո ՌԴ-ն առաջարկել է և պատրաստ է եղել ՀՀ-ին մատակարարել 1 մլրդ դոլարի և 400 մլն դոլարի զենք-զինամթերք՝ վարկային 20 տարի վճարման ժամկետով: 400 մլն դոլարի վարկն արդեն հաստատված է եղել, պայմանագրերն էլ պատրաստ են եղել կնքման, իսկ 1 մլրդ դոլարի պայմանագիրը կնքելուն մնացել էին հաշված օրեր։
«Սակայն Հայաստանը հանկարծակի հրաժարվել է պայմանագրերից: Փոխարենը պայմանագրեր է կնքել Հնդկաստանի մասնավոր կազմակերպությունների հետ՝ փոխանցելով միանգամից 500 մլն դոլար և մինչև այժմ չի ստացել այդ ապրանքի 5%-ը: Հաշվի չեն առնվել նաև այլ երկրների արտադրանքների գները և չեն համեմատվել այլ արտադրատեսակների հետ»,– գրում է թերթը։
«Ժողովուրդի» տվյալներով՝ ապրանքները գնվել են 3 անգամ բարձր գնով։
Օրաթերթն այս հարցով դիմել է ՀՀ ՊՆ, բայց պատասխան դեռ չի ստացել։
Լրահոս
0