ԱՄՆ կոնգրեսական պատվիրակությունն այցելել է ՀՀ–ում ԵՄ դիտորդական առաքելության գրասենյակ

© Photo : X / European Union Mission in ArmeniaՀայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիթերն ընդունել է Հայաստան ժամանած ԱՄՆ կոնգրեսական պատվիրակությանը
Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիթերն ընդունել է Հայաստան ժամանած ԱՄՆ կոնգրեսական պատվիրակությանը - Sputnik Արմենիա, 1920, 23.09.2023
Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիթերն ընդունել է Հայաստան ժամանած ԱՄՆ կոնգրեսական պատվիրակությանը
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը։
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. ԱՄՆ կոնգրեսական պատվիրակությունը, որը Հայաստան է ժամանել սենատոր Գերի Փիթերսի գլխավորությամբ, այցելել է ՀՀ–ում ԵՄ դիտորդական առաքելության գրասենյակ։ Տեղեկությունը հրապարակվել է ԵՄ դիտորդական առաքելության` X սոցցանցի պաշտոնական էջում։
Պատվիրակությանն ընդունել է ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիթերը։
«Մենք նպատակ ունենք նվազեցնելու լարվածությունը Հայաստանի ու Ադրբեջանի սահմանային հատվածներում»,- ասել է նա։
Նշվում է, որ հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը։
Հիշեցնենք` Գերի Փիթերսի (դեմոկրատ, Միչիգան նահանգ) գլխավորած պատվիրակությունը Հայաստան է ժամանել սեպտեմբերի 22-ին։ Հանդիպումներ են նախատեսված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի հետ։ ԱՄՆ–ից ժամանած պատվիրակությունը պատրաստվում է այցելել Սյունիք` հանդիպելու տեղի պաշտոնատար անձանց և քննարկելու անվտանգային ու հումանիտար մարտահրավերները։
Լրահոս
0