https://armeniasputnik.am/20230923/erevanjan-akcianeri-49-masnakci-nkatmamb-harucvel-e-qreakan-hetapndum-5-kalanavvorvats-ka-66347961.html
Երևանյան ակցիաների 49 մասնակցի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում, 5 կալանավորված կա
Երևանյան ակցիաների 49 մասնակցի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում, 5 կալանավորված կա
ՔԿ–ից հայտնում են, որ ձերբակալված անձանցից 4-ն անչափահաս են։ 23.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-23T16:33+0400
2023-09-23T16:33+0400
2023-09-23T16:46+0400
հայաստան
բողոքի ակցիա
երևան
քննչական կոմիտե
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/09/14/66125333_0:0:1600:900_1920x0_80_0_0_8214e485b7caa5e20945debe2403ef8a.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. Երևանում իրականացվող զանգվածային հավաքների մասնակիցներից 49–ի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։Նշվում է, որ 49 անձից 39–ին մեղադրանք է առաջադրվել զանգվածային անկարգություններին մասնակցելու, 4-ին՝ զանգվածային անկարգություններ կատարելու հրապարակային կոչեր հնչեցնելու, 2-ին՝ խմբի կազմում խուլիգանություն կատարելու, 1-ին՝ բռնության գործադրմամբ պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու, 1-ին՝ իրացնելու նպատակով ապօրինի կերպով թմրամիջոց շրջանառելու, 1-ին՝ ապօրինի կերպով սառը զենք կրելու և ևս 1-ին՝ տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ բռնության և բռնությունն արդարացնելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու համար։Դատարան միջնորդություններ են ներկայացվել քրեական հետապնդման ենթարկվող անձանցից 39-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որոնցից 5-ը բավարարվել է, և անձինք տեղափոխվել են քրեակատարողական հիմնարկ, իսկ 34-ը դեռևս քննարկման փուլում են։3 մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։«Նախաձեռնված քրեական վարույթների նյութերի ուսումնասիրությունը փաստում է, որ հատկապես հասարակական կարգը վտանգող զանգվածային անկարգություններում քիչ չեն ներգրավված ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի բնակիչ հանդիսացող անչափահասները։ Դրա մասին է վկայում նաև այն իրողությունը, որ ձերբակալված անձանցից 4-ը եղել են անչափահաս»,– նշված է հաղորդագրությունում։ՔԿ–ն հայտնում է նաև, որ սեպտեմբերի 19-ից ի վեր ՀՀ քննչական կոմիտեի տարբեր ստորաբաժանումներում ընդհանուր առմամբ նախաձեռնվել է 26 քրեական վարույթ։Քրեական վարույթներից մեկը՝ կապված սոցիալական ցանցի միջոցով սահմանադրական կարգի տապալման կոչեր անելու հետ, քննչական ենթակայության կարգով փոխանցվել է ԱԱԾ քննչական դեպարտամենտին։Հիշեցնենք՝ սեպտեմբերի 19–ին Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական նոր ագրեսիայի ֆոնին Երևանում մասշտաբային ցույցեր են սկսվել։ Մարդիկ պատասխան են պահանջում ՀՀ իշխանություններից Արցախի հարցում դրսևորած անգործության համար։ՀՀ առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը սեպտեմբերի 21-ին հայտարարեց, որ սեպտեմբերի 22-ի առավոտից զանգվածային անհնազանդության ակցիաներ են անցկացվելու։ Համաժողովրդական շարժումը համակարգելու համար սկսել են ազգային կոմիտե ձևավորել, որը պետք է 11 հոգուց կազմված լինի, այս պահին դեռ 5 հոգու կազմն է հայտնի` Հայկ Մամիջանյան (Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար), Ավետիք Չալաբյան («ՀայաՔվե» նախաձեռնության համահիմնադիր), Անդրանիկ Թևանյան («Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար), Իշխան Սաղաթելյան («Հայաստան» խմբակցության պատգամավոր)։Հաջորդ հանրահավաքը տեղի կունենա սեպտեմբերի 24-ին` ժամը 18։00-ին, Հանրապետության հրապարակում։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/09/14/66125333_197:0:1397:900_1920x0_80_0_0_655845c5c154f01b2960cde732283edb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, բողոքի ակցիա, երևան, քննչական կոմիտե
հայաստան, բողոքի ակցիա, երևան, քննչական կոմիտե
Երևանյան ակցիաների 49 մասնակցի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում, 5 կալանավորված կա
16:33 23.09.2023 (Թարմացված է: 16:46 23.09.2023) ՔԿ–ից հայտնում են, որ ձերբակալված անձանցից 4-ն անչափահաս են։
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. Երևանում իրականացվող զանգվածային հավաքների մասնակիցներից 49–ի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ քննչական կոմիտեն։
Նշվում է, որ 49 անձից 39–ին մեղադրանք է առաջադրվել զանգվածային անկարգություններին մասնակցելու, 4-ին՝ զանգվածային անկարգություններ կատարելու հրապարակային կոչեր հնչեցնելու, 2-ին՝ խմբի կազմում խուլիգանություն կատարելու, 1-ին՝ բռնության գործադրմամբ պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու, 1-ին՝ իրացնելու նպատակով ապօրինի կերպով թմրամիջոց շրջանառելու, 1-ին՝ ապօրինի կերպով սառը զենք կրելու և ևս 1-ին՝ տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ բռնության և բռնությունն արդարացնելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու համար։
Դատարան միջնորդություններ են ներկայացվել քրեական հետապնդման ենթարկվող անձանցից 39-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որոնցից 5-ը բավարարվել է, և անձինք տեղափոխվել են քրեակատարողական հիմնարկ, իսկ 34-ը դեռևս քննարկման փուլում են։
3 մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։
«Նախաձեռնված քրեական վարույթների նյութերի ուսումնասիրությունը փաստում է, որ հատկապես հասարակական կարգը վտանգող զանգվածային անկարգություններում քիչ չեն ներգրավված ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի բնակիչ հանդիսացող անչափահասները։ Դրա մասին է վկայում նաև այն իրողությունը, որ ձերբակալված անձանցից 4-ը եղել են անչափահաս»,– նշված է հաղորդագրությունում։
ՔԿ–ն հայտնում է նաև, որ սեպտեմբերի 19-ից ի վեր ՀՀ քննչական կոմիտեի տարբեր ստորաբաժանումներում ընդհանուր առմամբ նախաձեռնվել է 26 քրեական վարույթ։
Քրեական վարույթներից մեկը՝ կապված սոցիալական ցանցի միջոցով սահմանադրական կարգի տապալման կոչեր անելու հետ, քննչական ենթակայության կարգով փոխանցվել է ԱԱԾ քննչական դեպարտամենտին։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 19–ին Արցախի դեմ սանձազերծված
ադրբեջանական նոր ագրեսիայի ֆոնին
Երևանում մասշտաբային ցույցեր են սկսվել։ Մարդիկ պատասխան են պահանջում ՀՀ իշխանություններից Արցախի հարցում դրսևորած անգործության համար։
ՀՀ առաջին վարչապետ
Վազգեն Մանուկյանը սեպտեմբերի 21-ին հայտարարեց, որ սեպտեմբերի 22-ի առավոտից զանգվածային անհնազանդության ակցիաներ են անցկացվելու։ Համաժողովրդական շարժումը համակարգելու համար սկսել են ազգային կոմիտե ձևավորել, որը պետք է 11 հոգուց կազմված լինի, այս պահին դեռ 5 հոգու կազմն է հայտնի` Հայկ Մամիջանյան (Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար), Ավետիք Չալաբյան («ՀայաՔվե» նախաձեռնության համահիմնադիր), Անդրանիկ Թևանյան («Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար), Իշխան Սաղաթելյան («Հայաստան» խմբակցության պատգամավոր)։
Հաջորդ հանրահավաքը տեղի կունենա սեպտեմբերի 24-ին` ժամը 18։00-ին, Հանրապետության հրապարակում։