00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
9 ր
ՈՒղիղ եթեր
09:40
19 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
ՈՒղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:01
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Իրականում
Մերձավոր Արևելքում իրադարձությունները զարգանում են ի վնաս միացյալ Արևմուտքի. «Իրականում»
19:38
22 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լավրովը ԿԽՄԿ ղեկավարի հետ քննարկել է հումանիտար գործունեությունը ԼՂ–ում և Ուկրաինայում

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրիանա Սպոլյարիչ Էգերը
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրիանա Սպոլյարիչ Էգերը - Sputnik Արմենիա, 1920, 23.09.2023
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրիանա Սպոլյարիչ Էգերը
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Սերգեյ Լավրովի և ԿԽՄԿ նախագահի հանդիպումը կայացել Է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում:
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Միրիանա Սպոլյարիչ Էգերը քննարկել են առանցքային ուղղություններով հումանիտար գործունեությունը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում և Ուկրաինայում: Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։
«Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային առանցքային ուղղություններով հումանիտար գործունեության հարցեր` ներառյալ ուկրաինական ճգնաժամը, Լեռնային Ղարաբաղում, Սուդանում, Աֆղանստանում և Սիրիայում տիրող իրավիճակը», - ասվում է հաղորդագրությունում։
Զրուցակիցներն անդրադարձել են նաև ՌԴ-ում ԿԽՄԿ-ի աշխատանքի ներկայիս պարամետրերին։
Հանդիպումը կայացել Է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:
Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։
Լրահոս
0