Միրզոյանը ԼՂ–ի թեման քննարկել է ԵԽ գլխավոր քարտուղարի և ԱՄՆ պետքարտուղարի օգնականի հետ

© Photo : official site of MFA of RA Մարիա Պեյչինովիչ Բուրիչն ու Արարատ Միրզոյանը
Մարիա Պեյչինովիչ Բուրիչն ու Արարատ Միրզոյանը - Sputnik Արմենիա, 1920, 23.09.2023
Մարիա Պեյչինովիչ Բուրիչն ու Արարատ Միրզոյանը
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ հստակ քայլեր են անհրաժեշտ ԼՂ ժողովրդի անվտանգությունն ու իրավունքները երաշխավորելու համար։
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը քննարկել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի և ԱՄՆ Պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Յուրի Քիմի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Բուրիչի հետ հանդիպմանը Միրզոյանն ընդգծել է, որ շուրջ 9-ամսյա շրջափակումից հետո սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի բնակչության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիան բացահայտ կերպով ի ցույց է դնում Բաքվի արհամարհական վերաբերմունքը մարդու իրավունքների, միջազգային և մարդասիրական իրավունքի, ստանձնած միջազգային, այդ թվում` ԵԽ պարտավորությունների, ինչպես նաև միջազգային հանրության բազում հասցեական ուղերձների նկատմամբ»,– ասված է հաղորդագրությունում:
Նախարարը վերահաստատել է, որ հստակ քայլեր են անհրաժեշտ ԼՂ ժողովրդի անվտանգությունն ու իրավունքները երաշխավորելու համար։
Այս համատեքստում կարևորվել է միջազգային գործընկերների կողմից համապատասխան գործիքակազմի, այդ թվում՝ ԵԽ շրջանակներում, արդյունավետ գործարկումը:
Արարատ Միրզոյանը Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը քննարկել է ԿԽՄԿ նախագահի հետ
Միրզոյանի և ԱՄՆ Պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Յուրի Քիմի հետհանդիպման մասին հաղորդագրությունում նշվում է, որ կողմերը քննարկել են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը, անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում ստեղծված ընդհանուր անվտանգային իրադրությանը։
© Photo : official site of MFA of RA Յուրի Քիմն ու Արարատ Միրզոյանը
Министр иностранных дел Арарат Мирзоян встретился с помощником госсекретаря США по делам Европы и Евразии Юри Ким (22 сентября 2023). Нью-Йорк  - Sputnik Արմենիա, 1920, 23.09.2023
Յուրի Քիմն ու Արարատ Միրզոյանը
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:
Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։
Լրահոս
0