Արցախ - Sputnik Արմենիա, 1920, 19.09.2023
Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ

Արցախի համար նախատեսված հումանիտար բեռը տեղափոխվել է Գորիս` տեղ հասցնելու համար

© Sputnik / Aram NersesyanՀումանիտար բեռ
Հումանիտար բեռ - Sputnik Արմենիա, 1920, 24.09.2023
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Բեռն Արցախ է տեղափոխվելու Կարմիր Խաչի և ՌԴ խաղաղապահ զորախմբի միջոցով։
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար նախատեսված ՀՀ կառավարության հումանիտար բեռը տեղափոխվել է Գորիս, որտեղից էլ հնարավոր կլինի կազմակերպել դրա տեղափոխությունը Լեռնային Ղարաբաղ։ «Արմենպրեսի» փոխանցմամբ` այս մասին հայտնել են ՀՀ վարչապետի որոշմամբ կազմավորված` ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբից։
Նշվում է, որ հումանիտար բեռը Լեռնային Ղարաբաղ կտեղափոխվի Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղապահ զորախմբի միջոցով։
Հիշեցնենք` հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տ ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։
Օգոստոսի 30–ից սահմանին կանգնած են մնացել նաև Ֆրանսիայի տարբեր քաղաքներից Արցախի համար բեռ տանող ֆրանսիական բեռնատարները։
Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:
Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։
Լրահոս
0