00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:58
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լևոն Քոչարյանը պատրաստ է առերեսվել իր դեմ բողոք ներկայացրած ոստիկանների հետ

© SputnikԿարմիրբերետավորները բերման են ենթարկում Լևոն Քոչարյանին
Կարմիրբերետավորները բերման են ենթարկում Լևոն Քոչարյանին - Sputnik Արմենիա, 1920, 24.09.2023
Բաժանորդագրվել
ՀՀ երկրորդ նախագահի որդին իրեն ներկայացվող մեղադրանքը չի ընդունում։
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն` Լևոն Քոչարյանին քննիչն այս պահին մեղադրանք է առաջադրում իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար։ «Ֆեյսբուքի» իր էջում այս մասին հայտնում է Քոչարյանի պաշտպաններից Էրիկ Ալեքսանյանը։
Նա նշում է` Լևոն Քոչարյանը մեղադրանքը չի ընդունում ու այն կեղծ է անվանում։
«Լևոն Քոչարյանը պատրաստ է առերեսվել այն ոստիկանների հետ, ովքեր ակնհայտորեն հայտնել են իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ»,– գրում է Ալեքսանյանը։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 19–ին Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական նոր ագրեսիայի ֆոնին Երևանում մասշտաբային ցույցեր են սկսվել։
Սեպտեմբերի 22–ի առավոտից Երևանի տարբեր վարչական շրջաններում քաղաքացիները անհնազանդության ակցիաներ էին իրականացնում։ Կարմիրբերետավորներն Ամիրյան փողոցից բերման ենթարկեցին ցուցարարների մի մասին։ Նրանց թվում էր նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին` Լևոն Քոչարյանը։
Լրատվամիջոցների ֆիքսած կադրերում երևում է, որ ոստիկանները Լևոն Քոչարյանին բերման ենթարկելիս մեքենայի մեջ ուժեղ հարվածներ են հասցնում նրան։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Քոչարյանին տեղափոխել են «Նաիրի» ԲԿ։ Նրա մոտ ախտորոշվել է փակ գանգուղեղային վնասվածք` ուղեղի ցնցում:
Սեպտեմբերի 23–ին Լևոն Քոչարյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը հայտնեց, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին` Լևոն Քոչարյանը, ձերբակալվել է 4 կարմիրբերետավորի ծեծելու համար։
Միաժամանակ փաստաբանը Լևոն Քոչարյանին խոշտանգելու փաստով հաղորդում էր ներկայացրել, սակայն փաստաբանական խումբը սեպտեմբերի 24–ին հետ է վերցրել բողոքը, քանի որ այն պետք է քններ դատավոր Մասիս Մելքոնյանը, իսկ վերջինս, փաստաբանների պնդմամբ, ակնհայտ քաղաքականացված դատավոր է։
Լևոն Քոչարյանին ձերբակալելու որոշում է կայացվել 4 կարմիրբերետավորի ծեծելու մեղադրանքով
Լրահոս
0