Արցախ - Sputnik Արմենիա, 1920, 19.09.2023
Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ

Սեպտեմբերի 20-ի հրադադարի գործընթացում Հայաստանը ներգրավված չի եղել. Փաշինյանի խոսնակ

© Photo : press office of Shirak municipalityՆազելի Բաղդասարյան
Նազելի Բաղդասարյան - Sputnik Արմենիա, 1920, 24.09.2023
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Լեռնային Ղարաբաղը հարցերը քննարկել ու համաձայնեցրել է ռուսական խաղաղապահ զորախմբի հետ ու նրանց միջոցով։
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Սեպտեմբերի 20-ի հրադադարի մասին բոլոր որոշումները կայացվել են Լեռնային Ղարաբաղի կողմից, և Հայաստանի Հանրապետությունը որոշումների կայացման գործում ներգրավված չի եղել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

«ՀՀ-ն, ընդհանուր առմամբ, տեղյակ է եղել, որ գործընթաց է տեղի ունենում` կոնկրետ ինֆորմացիա չունենալով նրբությունների մասին»,– գրել է Բաղդասարյանը։

Նա հավելել է, որ փաստաթղթերի քննարկումների մեխանիզմների, որոշումների կայացման ձևաչափի մասին Հայաստանի Հանրապետությունը տեղեկություններ չի ունեցել:
«Լեռնային Ղարաբաղը հարցերը քննարկել և համաձայնեցրել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի հետ և/կամ միջոցով»,– շեշտել է վարչապետի մամուլի խոսնակը:
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:
Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։
Լրահոս
0