https://armeniasputnik.am/20230924/tsanr-viravvorum-stacats-23-qaghaqacu-shtapognutjan-meqenanervov-arcakhic-teghapvokhum-en-hh-66366055.html
Ծանր վիրավորում ստացած 23 քաղաքացու շտապօգնության մեքենաներով Արցախից կտեղափոխեն ՀՀ
Ծանր վիրավորում ստացած 23 քաղաքացու շտապօգնության մեքենաներով Արցախից կտեղափոխեն ՀՀ
Կարմիր խաչի ուղեկցությամբ մեքենաներն արդեն անցել են Հակարիի կամուրջը։ 24.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-24T11:14+0400
2023-09-24T11:14+0400
2023-09-24T14:43+0400
արցախ
ադրբեջանի ագրեսիան արցախի դեմ
հհ առողջապահության նախարարություն
վիրավոր
հայաստան
ադրբեջան
հայ-ադրբեջանական
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/05/14/59883688_0:240:1280:960_1920x0_80_0_0_206c11d5ae3fff10b1a99cb34d2c3667.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Շտապօգնության մեքենաներով Արցախից Հայաստան կտեղափոխեն ծանր վիրավորներին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ Կարմիր խաչի ուղեկցությամբ մեքենաներն արդեն անցել են (հայկական կողմից,–խմբ.) Հակարիի կամուրջը։ Գերատեսչությունից խոստանում են լրացուցիչ տեղեկատվություն տրամադրել։ Սեպտեմբերի 22-ին Արցախի առողջապահության նախարար Վարդան Թադևոսյանը հայտնել էր, որ աշխատանք է տարվում ծանր վիրավորում ունեցող 30-ից ավելի արցախցու Հայաստան տեղափոխելու ուղղությամբ: Նա նշել էր, որ ԿԽՄԿ-ն համաձայնել է ուղեկցել մեքենաները։ Սեպտեմբերի 23-ին տեղեկություններ տարածվեցին, որ բժիշկների առաջին խումբն արդեն ճանապարհվել է Արցախ։Սեպտեմբերի 22-ին մի խումբ բուժաշխատողներ ակցիա էին իրականացնում Կարմիր խաչի միջազգային կազմակերպության երևանյան գրասենյակի դիմաց։ Նրանք պահանջում էին ապահովել իրենց մեկնումն Արցախ, ինչպես նաև րոպե առաջ տարհանել վիրավորներին։Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/05/14/59883688_0:0:1280:960_1920x0_80_0_0_15125fffd3b064d2d688e0b8749b78c8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
արցախ, հհ առողջապահության նախարարություն, վիրավոր, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական
արցախ, հհ առողջապահության նախարարություն, վիրավոր, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական
Ծանր վիրավորում ստացած 23 քաղաքացու շտապօգնության մեքենաներով Արցախից կտեղափոխեն ՀՀ
11:14 24.09.2023 (Թարմացված է: 14:43 24.09.2023) Կարմիր խաչի ուղեկցությամբ մեքենաներն արդեն անցել են Հակարիի կամուրջը։
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Շտապօգնության մեքենաներով Արցախից Հայաստան կտեղափոխեն ծանր վիրավորներին։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
«Շտապօգնության 23 մեքենա մասնագետների ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան կտեղափոխեն ծանր և ծայրահեղ ծանր վիրավորում ստացած Լեռնային Ղարաբաղի 23 քաղաքացու»,– նշված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Կարմիր խաչի ուղեկցությամբ մեքենաներն արդեն անցել են (հայկական կողմից,–խմբ.) Հակարիի կամուրջը։
Գերատեսչությունից խոստանում են լրացուցիչ տեղեկատվություն տրամադրել։
Սեպտեմբերի 22-ին Արցախի առողջապահության նախարար Վարդան Թադևոսյանը հայտնել էր, որ աշխատանք է տարվում ծանր վիրավորում ունեցող 30-ից ավելի արցախցու Հայաստան տեղափոխելու ուղղությամբ: Նա նշել էր, որ ԿԽՄԿ-ն համաձայնել է ուղեկցել մեքենաները։ Սեպտեմբերի 23-ին տեղեկություններ տարածվեցին, որ բժիշկների առաջին խումբն արդեն ճանապարհվել է Արցախ։
Սեպտեմբերի 22-ին
մի խումբ բուժաշխատողներ ակցիա էին իրականացնում Կարմիր խաչի միջազգային կազմակերպության երևանյան գրասենյակի դիմաց։ Նրանք պահանջում էին ապահովել իրենց մեկնումն Արցախ, ինչպես նաև րոպե առաջ տարհանել վիրավորներին։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝
կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:
Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական
Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների
հանդիպումը։