https://arm.sputniknews.ru/20230925/avartvel-e-lghi-ev-adrbejani-nerkajacucichneri-erkrvord-handipumy-66426549.html
Ավարտվել է ԼՂ–ի և Ադրբեջանի ներկայացուցիչների երկրորդ հանդիպումը
Ավարտվել է ԼՂ–ի և Ադրբեջանի ներկայացուցիչների երկրորդ հանդիպումը
Sputnik Արմենիա
Հանդիպումը կայացել է Իվանյանում։ 25.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-25T15:30+0400
2023-09-25T15:30+0400
2023-09-25T16:35+0400
արցախ
լեռնային ղարաբաղ
ադրբեջան
բանակցություն
հանդիպում
տեսանյութ
տեսանյութեր
ադրբեջանի ագրեսիան արցախի դեմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/19/66425704_0:0:644:363_1920x0_80_0_0_c9467bf9f28fb3585ce41588c20f8171.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. Իվանյանում ավարտվել է Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև հերթական հանդիպումը։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–ները։Հանդիպումը կայացել է ՌԴ խաղաղապահների միջնորդությամբՀայկական կողմից մասնակցել են Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Սերգեյ Մարտիրոսյանը և Արցախի Հանրապետության ԱԺ «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Մելքումյանը, ադրբեջանական կողմը ներկայացրել է Ղարաբաղի շրջանի հայ բնակիչների հետ շփումների պատասխանատու Ռամին Մամեդովը։Առաջին բանակցություններն անցկացվել էին սեպտեմբերի 21-ին Եվլախ քաղաքում։ Հանդիպումից հետո Դավիթ Մելքումյանն ասել էր, որ Բաքվի հետ վերջնական համաձայնության չեն հասել, իսկ Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հայտարարել էր` պետք չէ ակնկալել, որ ամեն ինչ հնարավոր կլինի վերջնականապես լուծել ընդամենը 1 հանդիպումից հետո։Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:
լեռնային ղարաբաղ
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/19/66425704_53:0:537:363_1920x0_80_0_0_a202ccee2ae7e52a3e091b30a81fbeb5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
արցախ, լեռնային ղարաբաղ, ադրբեջան, բանակցություն, հանդիպում, տեսանյութ, տեսանյութեր, видео
արցախ, լեռնային ղարաբաղ, ադրբեջան, բանակցություն, հանդիպում, տեսանյութ, տեսանյութեր, видео
Ավարտվել է ԼՂ–ի և Ադրբեջանի ներկայացուցիչների երկրորդ հանդիպումը
15:30 25.09.2023 (Թարմացված է: 16:35 25.09.2023) Հանդիպումը կայացել է Իվանյանում։
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. Իվանյանում ավարտվել է Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև հերթական հանդիպումը։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–ները։
Հանդիպումը կայացել է ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ
Հայկական կողմից մասնակցել են Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Սերգեյ Մարտիրոսյանը և Արցախի Հանրապետության ԱԺ «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Մելքումյանը, ադրբեջանական կողմը ներկայացրել է Ղարաբաղի շրջանի հայ բնակիչների հետ շփումների պատասխանատու Ռամին Մամեդովը։
Առաջին բանակցություններն անցկացվել էին սեպտեմբերի 21-ին Եվլախ քաղաքում։ Հանդիպումից հետո Դավիթ Մելքումյանն ասել էր, որ Բաքվի հետ վերջնական համաձայնության չեն հասել, իսկ Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հայտարարել էր` պետք չէ ակնկալել, որ ամեն ինչ հնարավոր կլինի վերջնականապես լուծել ընդամենը 1 հանդիպումից հետո։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝
կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: