00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանը երբևէ չի համաձայնի արտատարածքային կամ միջանցքային տրամաբանության. Սանոսյան

© Sputnik / Aram NersesyanԳնել Սանոսյան
Գնել Սանոսյան - Sputnik Արմենիա, 1920, 25.09.2023
Գնել Սանոսյան
Բաժանորդագրվել
ՏԿԵ նախարարը շեշտել է, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների վերջին հանդիպմանը վերահաստատվել են որոշ պայմանավորվածություններ կապված տարածքային ամբողջականության, դելիմիտացիայի և տարածաշրջանային հաղորդակցության հետ։
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանը երբևէ չի համաձայնել և չի համաձայնելու որևէ արտատարածքային կամ միջանցքային տրամաբանության։ «Արմենպրեսի» հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը` մեկնաբանելով թուրք և ադրբեջանցի պաշտոնյաների` այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին ավելի հաճախակի դարձած հայտարարությունները։
«Մյուս կողմից մենք հավատարիմ ենք բարձր մակարդակում ձեռք բերված պայմանավորվածություններին: Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների վերջին հանդիպմանը, որը տեղի է ունեցել սույն թվականի հուլիսի 15-ին Բրյուսելում, վերահաստատվել են որոշ պայմանավորվածություններ` կապված տարածքային ամբողջականության, դելիմիտացիայի և տարածաշրջանային հաղորդակցության հետ»,– ասել է Սանոսյանը։
Դրանք են` Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ համապատասխանաբար 29.8 հազար և 86.6 հազար ք/կմ տարածքով, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի դելիմիտացիան տեղի է ունենալու 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա, և տարածաշրջանային կոմունիկացիաները պետք է ապաշրջափակվեն կողմերի ինքնիշխանության, իրավազորության և փոխադարձության սկզբունքների հիման վրա։
Սանոսյանը շեշտել է, որ այս պայմանավորվածությունները հրապարակային են և հրապարակվել են Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի կողմից հանդիպման ավարտին։ Նրա խոսքով` այս պայմանավորվածության շրջանակում Հայաստանի Հանրապետությունը ոչ միայն պատրաստ է կոմունիկացիաների ապաշրջափակմանը, այլ նաև ցանկանում է, որ դա տեղի ունենա հնարավորինս արագ, քանի որ դա բխում է երկրի շահերից։
Հիշեցնենք, որ 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 13-ին հայտարարեց, որ հայկական կողմն ադրբեջանական կողմին էր փոխանցել հարաբերությունների կարգավորման և խաղաղ հարաբերությունների հաստատման պայմանագրի հինգերորդ խմբագրումը, սեպտեմբերի 16-ին ստացել են ադրբեջանական կողմի նոր առաջարկները։
Լրահոս
0