Հուսով ենք, որ Ալիև-Էրդողան հանդիպումը կնպաստի Ղարաբաղի կարգավորմանը. Պեսկով

© Sputnik / Сергей ГунеевПрезиденты Турции и Азербайджана Реджеп Тайип Эрдоган и Ильхам Алиев на заседании Совета глав стран - участниц ШОС в расширенном составе (16 сентября 2022). Самарканд
Президенты Турции и Азербайджана Реджеп Тайип Эрдоган и Ильхам Алиев на заседании Совета глав стран - участниц ШОС в расширенном составе (16 сентября 2022). Самарканд - Sputnik Արմենիա, 1920, 25.09.2023
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղարը նշել է, որ Թուրքիան և Ադրբեջանը ինքնիշխան երկրներ են և իրականացնում են համագործակցությունը զարգացնելու իրենց ինքնիշխան իրավունքը:
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հույս է հայտնել, որ Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը կնպաստի Ղարաբաղի անվտանգությանը և տարածաշրջանում կյանքի կարգավորմանը:
«Մենք ամեն անգամ հույս ունենք, որ բոլոր հանդիպումները, որոնք անցկացնում է Ադրբեջանի նախագահը, այդ թվում՝ Թուրքիայի նախագահի հետ, կնպաստեն տարածաշրջանի անվտանգությանը, կնպաստեն Ղարաբաղում տեղի ունեցածից հետո կյանքի նորմալացմանը։ Հենց այդպիսի սպասումներ կան», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե ինչ ակնկալիքներ ունի Կրեմլը Էրդողան-Ալիև հանդիպումից։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ Թուրքիան և Ադրբեջանը ինքնիշխան երկրներ են և իրականացնում են համագործակցությունը զարգացնելու իրենց ինքնիշխան իրավունքը:
«Իսկ մենք գիտենք, թե որքան սերտ են Բաքվի և Անկարայի հարաբերությունները։ Եվ մենք, մեր հերթին, նույնպես ոչ պակաս սերտ հարաբերություններն ունենք և՛ Անկարայի, և՛ Բաքվի հետ», - ավելացրել է Պեսկովը։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի աշխատակազմից հայտնել էին, որ նա սեպտեմբերի 25-ին կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որտեղ պետությունների ղեկավարները, ի թիվս այլ հարցերի, կարծիքներ կփոխանակեն տարածաշրջանային և գլոբալ օրակարգի ընթացիկ հարցերի, առաջին հերթին՝ Լեռնային Ղարաբաղի իրադարձությունների շուրջ:
Լրահոս
0