00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
34 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Կարապետ Օհանյան
Փողոցներից անձրևաջուրը հեռացնելու պատասխանատուն Վեոլիա Ջուրն է. Կարապետ Օհանյան
10:40
8 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
11:49
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Արցախ - Sputnik Արմենիա, 1920, 19.09.2023
Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ

ԿԽՄԿ–ն տարհանում չի կազմակերպում, զբաղվում է գերիների և անհետ կորածների հարցերով. Ամատունի

© SputnikԶառա Ամատունի
Զառա Ամատունի - Sputnik Արմենիա, 1920, 25.09.2023
Բաժանորդագրվել
Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատուի խոսքով` իրենց կողմից տրամադրվող օգնությունը կարիք կա կրկնապատկելու, և համապատասխան որոշում կայացնողների համաձայնության դեպքում հույս ունեն, որ կշարունակեն օգնություն տրամադրել ավելի մեծ ծավալով։
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. Կարմիր խաչի միջազգային կոմիտեն իր հնարավորություններն ու կարողություններն ավելացնում է տարածաշրջանում` պայմանավորված առկա իրավիճակով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին։
«Մենք տարբեր ուղղություններով մասնագիտացված նոր աշխատակիցների ենք ներգրավում, որպեսզի կարողանանք համապատասխան ձևով արձագանքել ահագնացող կարիքներին, որոնք ունեն Արցախից ՀՀ հասնող մարդիկ։ Միևնուն ժամանակ, մենք դիտարկում ենք այն մարդկանց կարիքները, որոնք մնում են Արցախի իրենց տներում»,– նշեց Ամատունին։
Նա տեղեկացրեց, որ ԿԽՄԿ–ն այս պահին Գորիսում, որտեղ գալիս են Արցախից բռնի տեղահանված քաղաքացիները, անմիջականորեն զբաղված չէ այդ մարդկանց ընդունելու կամ տեղավորելու հարցերով. ԿԽՄԿ–ն դա պատրաստ է անել, եթե լինի համապատասխան որոշում, որի շրջանակում կկարողանան որոշակի օգնություն տրամադրել։
«Որպես չեզոք միջնորդ` մեր գործառույթը հիմա վիրավորների անհապաղ տեղափոխումն էհիվանդանոցներ։ Օրինակ` երեկ մենք ՀՀ շտապօգնության մեքենաներով կարողացել ենք տեղափոխել 23 ծանր վիրավորների։ Միևնույն ժամանակ տրամադրում ենք անհապաղ բժշկական պարագաներ տեղական հիվանդանոցներին։ ԼՂ–ում տեղական բուժհաստատությունների համար տրամադրել ենք շուրջ 1500 լիտր դիզելային վառելիք, որպեսզի ապահովվի ջրի անխափան հոսքը նրանց աշխատանքները կազմակերպելու համար։ Եվ այսպես շարունակ»,– ներկայացրեց Զառա Ամատունին։
Քայլեր կարող ենք ձեռնարկել միայն դիմում ստանալուց հետո. Ամատունին` զինվորների դեպքի մասին
Նա ընդգծեց, որ տրամադրվող այս օգնությունը կարիք կա կրկնապատկելու, և համապատասխան որոշում կայացնողների համաձայնության դեպքում հույս ունեն, որ կշարունակեն օգնություն տրամադրել ոչ միայն այս ծավալով, այլ շատ ավելի մեծ։
Ինչ վերաբերում է այսօր Գորիսում ԿԽՄԿ–ի կատարած աշխատանքին, ապա Ամատունին նշեց, որ կապի մեջ են համապատասխան կառույցների հետ` հասկանալու համար կարիքները և առաջնահերթությունները, և ըստ այդմ են փորձում աշխատանքները կազմակերպել։
Հարցին` ԿԽՄԿ աշխատանքների իրագործման համար Ադրբեջանի կողմից կա՞ն խոչընդոտներ, Ամատունին պատասխանեց, որ բոլոր կողմերի հետ իրենք կոնֆիդենցիալ շփման շրջանակներում են աշխատանքներ իրականացնում և, ըստ այդմ, չեն կարող որևէ մեկնաբանություն անել ընթացքի վերաբերյալ։
Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի ղեկավարը վստահեցրեց, որ հայ գերիների հարցերը ևս իրենց ուշադրության կենտրոնում են։
«Մեզ համար, միևնույն ժամանակ, շատ կարևոր է հասկանալ` անհետ կորածների հետ կապված հարցերն ինչ փուլում են։ Մարդիկ, որոնք ժամանում են Գորիս, շատ կարևոր է, որ մեզ գտնեն, մենք էլ նրանց, որպեսզի հասկանանք, թե քանի մարդ է կորցրել իր հարազատին, ինչպես կարող ենք մենք` որպես չեզոք միջնորդ, աջակցել նրանց` գտնելու նրանց հարազատին»,– ընդգծեց Ամատունին։
Ինչ վերաբերում է հարցին, թե ԿԽՄԿ ներկայացուցչությունը շարունակո՞ւմ է գործել Արցախում, Զառա Ամատունին նշեց, որ իրենց ներկայացվածությունը տարածաշրջանում մնում է նույնը, ավելին` ավելացնում են իրենց կարողությունները։
Ի դեպ, ԿԽՄԿ–ից տեղեկացնում են` եթե Արցախից տեղահանվածների մեջ կան մարդիկ, որոնց ընտանիքի անդամը բացակայում է կամ կարծում են, որ ձերբակալվել է, կամ ստիպված են եղել ինչ-որ մեկին թողնել տանը, կամ էլ, ասենք, փնտրում են ինչ–որ մեկի մահացած մարմինը, կարող են զանգահարել + 374 98 25 52 73 հեռախոսահամարով։
ԿԽՄԿ-ն շարունակում է երկխոսությունը որոշում կայացնողների հետ. Ամատունին` Արցախի մասին
Կարմիր խաչի միջազգային կոմիտեից ընդգծում են` իրենք մարդկանց տարհանում չեն կազմակերպում։
Նշենք, որ այսօր ճանապարհների գերբեռնվածության պատճառով Կարմիր խաչի մեքենաները չեն կարողացել Գորիսից Ստեփանակերտ մեկնել։
Լրահոս
0