00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կոռնիձորում ենք բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանությունը ստանձնելու համար. ՀՀ ՄԻՊ

© SputnikԱրցախից տեղահանվածներ
Արցախից տեղահանվածներ - Sputnik Արմենիա, 1920, 25.09.2023
Արցախից տեղահանվածներ
Բաժանորդագրվել
Մարդու իրավունքների պաշտպանը շեշտում է` անգամ եթե մարդիկ սեփական կամքով են դուրս գալիս իրենց տնից ու հայրենիքից, միևնույնն է` ակնհայտորեն բռնի տեղահանման գործընթաց է սկսվել։
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. Կոռնիձորի հումանիտար կայանում աշխատում է նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի թիմը` տեղում փաստահավաք աշխատանքներ իրականացնելու, բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության վիճակը ոչ միայն դիտարկելու, այլև պաշտպանության գործընթացը փաստացի ստանձնելու նպատակով։
«Մենք ակնհայտորեն գործ ունենք բռնի տեղահանման գործընթացի հետ, որովհետև նույնիսկ այն դեպքերում, երբ մարդիկ իրենք են դուրս գալիս իրենց տներից, իրենց հայրենիքից, ակնհայտ է, որ իրավիճակը ստեղծվել է այն պատճառով, որ նրանք չունեն իրենց մարդու հիմնարար իրավունքների, անվտանգության երաշխիքներ»,– լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։
Նա հավելեց, որ ոչ միայն անընդհատ կապի մեջ են միջազգային գործընկերների հետ, այլև հենց տեղում են նրանց հետ աշխատում։
Նշենք, որ Արցախից տեղահանվածների առաջնային հաշվառումն ու կարիքների գնահատումն իրականացվում է Սյունիքի Կոռնիձոր համայնքի մոտակայքում գտնվող կետում։
Արցախի բնակիչները շարունակում են ժամանել Գորիս. տեսանյութ և լուսանկարներ
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել էր, որ բնակիչների տարհանումն իրականացվում է ըստ առաջնահերթության։ Առաջին փուլում տարհանվում են նրանք, ում բնակավայրերը ռազմական վերջին գործողությունների հետևանքով անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Առաջնահերթ ցանկում են Մարտակերտի շրջանի գյուղերը։ Ստեփանակերտի բնակիչների տարհանման մասին դեռ որոշում չկա։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։ Այսօր Իվանյանում մեկնարկել է նրանց երկրորդ հանդիպումը։
Ի՞նչ աշխատանքներ են իրականացվում Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից հետո
Լրահոս
0