https://armeniasputnik.am/20230926/arcakhic-ekatsnerin-ajl-tegherum-verabnakecnelu-lurery-keghts-en-vrastanum-hh-despanatun-66476976.html
Արցախից եկածներին այլ տեղերում վերաբնակեցնելու լուրերը կեղծ են. Վրաստանում ՀՀ դեսպանատուն
Արցախից եկածներին այլ տեղերում վերաբնակեցնելու լուրերը կեղծ են. Վրաստանում ՀՀ դեսպանատուն
ՀՀ դեպսանությունից հայտնում են, որ կեղծ լուրերը տարածվել են սոցիալական ցանցերի վրացական տիրույթում: 26.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-26T12:52+0400
2023-09-26T12:52+0400
2023-09-26T13:24+0400
հայաստան–վրաստան համագործակցություն
վրաստանի հանրապետություն
արցախ
տեղահանված
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/09/19/66409656_0:100:1534:963_1920x0_80_0_0_b1ec47dbe10d97d51881f19aee20ed07.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի վերջին ռազմական հարձակման արդյունքում ՀՀ տեղափոխված հայերի` այլ վայրերում վերաբնակեցման մասին լուրերը կեղծ են։ Տեղեկությունը հայտնում է Վրաստանում ՀՀ դեսպանատունը։Ասվում է, որ սոցիալական ցանցերի վրացական տիրույթում այդ մասին կեղծ տեղեկություններ են տարածվում:Նշենք, որ սոցիալական ցանցերում տեղեկություններ էին տարածվում այն մասին, որ Արցախից Հայաստանի Հանրապետություն բռնի տեղահանված հայերի մի մասը, իբր, ցանկություն է հայտնել բնակություն հաստատել Օսիայում և Աբխազիայում։Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների առաջին հանդիպումը։ 2–րդ հանդիպումը կայացել է սեպտեմբերի 25–ին Իվանյանում։ Սեպտեմբերի 25–ից սկսվել է արցախցիների տեղահանումը։Սեպտեմբերի 26-ի ժամը 08:00–ի դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 13 550 անձ։ Նրանցից 11 000-ի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 2 550-ի կարիքների գնահատումը նույնականացման փուլում է:
վրաստանի հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/09/19/66409656_0:0:1365:1023_1920x0_80_0_0_c135c20439698d62de13c9b1753df46c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան–վրաստան համագործակցություն, վրաստանի հանրապետություն, արցախ, տեղահանված
հայաստան–վրաստան համագործակցություն, վրաստանի հանրապետություն, արցախ, տեղահանված
Արցախից եկածներին այլ տեղերում վերաբնակեցնելու լուրերը կեղծ են. Վրաստանում ՀՀ դեսպանատուն
12:52 26.09.2023 (Թարմացված է: 13:24 26.09.2023) ՀՀ դեպսանությունից հայտնում են, որ կեղծ լուրերը տարածվել են սոցիալական ցանցերի վրացական տիրույթում:
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի վերջին ռազմական հարձակման արդյունքում ՀՀ տեղափոխված հայերի` այլ վայրերում վերաբնակեցման մասին լուրերը կեղծ են։ Տեղեկությունը հայտնում է
Վրաստանում ՀՀ դեսպանատունը։
«Վրաստանում ՀՀ դեսպանությունը հերքում է այդ լուրերը և դատապարտում դրանց տարածումն ու թեմայի էժանագին շահարկումը հատկապես Լեռնային Ղարաբաղի և հայ ժողովրդի համար այս դժվարին պահին»,– նշված է հայտարարության մեջ:
Ասվում է, որ սոցիալական ցանցերի վրացական տիրույթում այդ մասին կեղծ տեղեկություններ են տարածվում:
Նշենք, որ սոցիալական ցանցերում տեղեկություններ էին տարածվում այն մասին, որ Արցախից Հայաստանի Հանրապետություն բռնի տեղահանված հայերի մի մասը, իբր, ցանկություն է հայտնել բնակություն հաստատել Օսիայում և Աբխազիայում։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝
կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:
Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական
Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների առաջին
հանդիպումը։ 2–րդ հանդիպումը
կայացել է սեպտեմբերի 25–ին Իվանյանում։ Սեպտեմբերի 25–ից սկսվել է արցախցիների տեղահանումը։
Սեպտեմբերի
26-ի ժամը 08:00–ի դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 13 550 անձ։ Նրանցից 11 000-ի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 2 550-ի կարիքների գնահատումը նույնականացման փուլում է: