Երկու օրում ՀՀ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 2425 արցախցու, որից 767–ը երեխա է
15:11 26.09.2023 (Թարմացված է: 16:17 26.09.2023)
© Photo : ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն / Rescue ServiceՀՀ ՆԳՆ փրկարար ծառայողներն օգնություն են ցուցաբերում Արցախից տեղահանվածներին

Գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով փրկարարներն ակտիվորեն համագործակցում են ոստիկանների, շտապօգնության բրիգադների, պետական այլ գերատեսչությունների հետ։
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայողները սեպտեմբերի 24–ից սկսած օգնություն են ցուցաբերել Արցախից բռնի տեղահանված 2425 քաղաքացու, որից 767 երեխայի, 306 տարեցի, 1084 կնոջ և 268 տղամարդու։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկրարար ծառայությունը։
© Photo : ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն / Rescue ServiceՀՀ ՆԳՆ փրկարար ծառայողներն օգնություն են ցուցաբերում Արցախից տեղահանվածներին

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայողներն օգնություն են ցուցաբերում Արցախից տեղահանվածներին
Նշվում է, որ Գորիսի և Կոռնիձորի հումանիտար կայաններում ներգրավվել են ՆԳՆ ՓԾ Սյունիքի և Վայոց Ձորի մարզային փրկարարական ծառայությունների աշխատակիցները։
© Photo : ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն / Rescue ServiceՀՀ ՆԳՆ փրկարար ծառայողներն օգնություն են ցուցաբերում Արցախից տեղահանվածներին

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայողներն օգնություն են ցուցաբերում Արցախից տեղահանվածներին
«Գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով փրկարարներն ակտիվորեն համագործակցում են ոստիկանների, շտապօգնության բրիգադների, պետական այլ գերատեսչությունների, ՏԻՄ–երի, ինչպես նաև ՀԿ–երի և կամավորական կազմակերպությունների հետ»,– նշված է հաղորդագրության մեջ։
© Photo : ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն / Rescue ServiceՀՀ ՆԳՆ փրկարար ծառայողներն օգնություն են ցուցաբերում Արցախից տեղահանվածներին

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայողներն օգնություն են ցուցաբերում Արցախից տեղահանվածներին
ՀՀ ՆԳՆ–ից հայտնում են նաև, որ տեղում, ըստ անհրաժեշտության, փրկարարները մասնակցում են իրավիճակից բխող այլ աշխատանքների։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:
Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների առաջին հանդիպումը։ 2–րդ հանդիպումը կայացել է սեպտեմբերի 25–ին Իվանյանում։
Սեպտեմբերի 25–ից սկսվել է արցախցիների տեղահանումը։
Սեպտեմբերի 26-ի ժամը 08:00–ի դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 13 550 անձ։ Նրանցից 11 000-ի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 2 550-ի կարիքների գնահատումը նույնականացման փուլում է: