Ռուսական խաղաղապահ զորախմբի բժիշկները օգնության են հասել պայթյունից տուժած արցախցիներին

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Բժշկական թիմում ընդգրկված են տարբեր մասնագիտությունների բժիշկներ։
Ռուսական հատուկ նշանակության բժշկական ջոկատի զինվորական բժիշկները բուժօգնություն են ցուցաբերում ԼՂ քաղաքացիներին, ովքեր տուժել են Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունից։
Բժշկական թիմում ընդգրկված են տարբեր մասնագիտությունների բժիշկներ, այդ թվում՝ ռազմական վիրաբույժներ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ, թերապևտներ, համաճարակաբաններ և հոգեբաններ։
Հիշեցնենք` Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում, սեպտեմբերի 25-ին տեղի է ունեցել ուժեղ պայթյուն, որի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։
Սոցիալական ցանցերում տեսանյութեր էին հայտնվել, որտեղ երևում էր հզոր պայթյունը։ Նշվում էր, որ 100 տոննա տարողությամբ ցիստեռն է պայթել։
Լրահոս
0