Ճապոնիան պատրաստակամ է աջակցել ԼՂ–ից բռնի տեղահանված անձանց սոցիալական խնդիրների լուծմանը

© Photo : ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիման
Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիման - Sputnik Արմենիա, 1920, 26.09.2023
Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիման
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Նախարար Մկրտչյանը ՀՀ–ում Ճապոնիայի դեսպանին ասել է, որ գործընկեր կազմակերպությունների հետ կշարունակեն ակտիվ աշխատել տեղահանված անձանց խնդիրների համատեղ կարգավորման համար։
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Ճապոնիայի կառավարությունը պատրաստակամ է անհրաժեշտ ջանքեր ներդնել և աջակցել՝ ԼՂ–ից բռնի տեղահանված անձանց սոցիալական խնդիրների հաղթահարման հարցում։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի հետ հանդիպմանն ասել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիման։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի ծառայությունից։
«Մասանորի Ֆուկուշիման վշտակցություն է հայտնել ԼՂ-ում տեղի ունեցած դեպքերի առնչությամբ և նշել, որ Ճապոնիայի կառավարությունը պատրաստակամ է անհրաժեշտ ջանքեր ներդնել և աջակցել ԼՂ–ից բռնի տեղահանված անձանց սոցիալական խնդիրների հաղթահարման հարցում»,– նշված է հաղորդագրության մեջ։
Նարեկ Մկրտչյանը նշել է, որ գործընկեր կազմակերպությունների հետ նախարարությունը կշարունակի ակտիվ աշխատանքներ իրականացնել տեղահանված անձանց խնդիրների համատեղ կարգավորման նպատակով։
© Photo : ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյան
Министр труда и социальных вопросов Нарек Мкртчян принял Чрезвычайного и Полномочного Посла Японии Масанори Фукусиму (276 сентября 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 26.09.2023
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյան
Լրահոս
0