Արցախի պատմությանն առնչվող հնատիպ գրքերն ու հազվագյուտ վավերագրերը Մատենադարանում են

© Sputnik / Яков Берлинер / Անցնել մեդիապահոցՄատենադարան
Մատենադարան - Sputnik Արմենիա, 1920, 27.09.2023
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մի շարք պատմական ձեռագրերի կրկնօրինակներ և մի շարք այլ փաստաթղթերի բնօրինակներ Մատենադարանի պահոցում են։
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Արցախի պատմությանն առնչվող հազվագյուտ վավերագրերն ու հնատիպ գրքերը տեղափոխվել են Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան։ Տեղեկությունը հայտնում է Մատենադարանի մամուլի ծառայությունը։
«44-օրյա պատերազմի ժամանակ Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնում ցուցադրվող ձեռագրերի կրկնօրինակները, Արցախի պատմությանն առնչվող հազվագյուտ վավերագրերն ու հնատիպ գրքերը տեղափոխվել են մաշտոցյան Մատենադարան»,– ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ պատերազմից հետո կրկնօրինակների մի մասը կրկին վերադարձվել է Գանձասար, այժմ այնտեղ գտնվում են միայն ձեռագրերի կրկնօրինակները։ Բոլոր բնօրինակները մաշտոցյան Մատենադարանի պահոցում են։
Հենց այս պահին Ադրբեջանը ոչնչացնում է հայկական մշակութային ժառանգությունը. Արարատ Միրզոյան
Լրահոս
0