Արցախում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 11 աճյուն

© Photo : press office of MES of ArtsakhԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակիցները` աճյունների որոնողական աշխատանքներ իրականացնելիս
ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակիցները` աճյունների որոնողական աշխատանքներ իրականացնելիս - Sputnik Արմենիա, 1920, 27.09.2023
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Արցախի փրկարարական ջոկատները միաժամանակ որոնումներ են իրականացնում սեպտեմբերի 25-ին վառելիքի պահեստում տեղի ունեցած ողբերգական դեպքի վայրում։
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Արցախում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 11 աճյուն։ Տեղեկությունը հայտնում է ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
Փրկարար ծառայությունից հայտնում են, որ Արցախի Ասկերանի շրջանի Շոշի ուղղությամբ իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերել են ռազմական գործողությունների ընթացքում զոհված 4 զինծառայողի աճյուն:
«Մեկ քաղաքացու դի տարհանվել է Խաչմաչ գյուղի տարածքից։ Չարեքտարի տարածքից տարհանվել է 4 զինծառայողի աճյուն, Ճանկաթաղ համայնքից` 2։ Աճյունները տեղափոխվել են Ստեփանակերտի դատաբժշկական փորձաքննության բյուրո ՊՈԱԿ»,– նշված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ռազմական գործողությունների ընթացքում անհետ կորած համարվող զինծառայողների և քաղաքացիական անձանց որոնողական աշխատանքներին զուգահեռ փրկարարական ջոկատները միաժամանակ որոնումներ են իրականացնում սեպտեմբերի 25-ին վառելիքի պահեստում տեղի ունեցած ողբերգական դեպքի վայրում։
Հիշեցնենք՝ Արցախի փրկրարար ծառայության աշխատակիցները նախորդ օրը` սեպտեմբերի 26–ին, Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ և Վարդաձոր գյուղերի տարածքում հայտնաբերել էին զոհված 3 զինծառայողի և 2 քաղաքացու մարմին։
Նշենք նաև, որ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակից այսօր տեղեկացրել են, որ Արցախից ՀՀ ընդհանուր առմամբ տեղափոխվել է 129 աճյուն։
Լրահոս
0