00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:15
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երեխաների մեջ հույս պիտի սերմանենք, որ կվերադառնանք հայրենի հողեր. Տեր Ավետիքի խորհուրդը

© SputnikԳորիսի եկեղեցին
Գորիսի եկեղեցին - Sputnik Արմենիա, 1920, 27.09.2023
Գորիսի եկեղեցին
Բաժանորդագրվել
Տեր Ավետիք քահանա Մարտիրոսյանը ևս մեկ անգամ հիշեցրեց Հայ Առաքելական եկեղեցու հստակ դիրքորոշումը, որն Արցախը չի ճանաչում Ադրբեջանի մաս։
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Արցախից ՀՀ եկած մեր հայրենակիցները պետք է հիշեն, որ կյանքը շարունակվում է. պետք է ապրեն ու իրենց երեխաների մեջ հույս սերմանեն, որ մենք վերադառնալու ենք մեր հայրենի հողեր։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Վահանավանքի հոգևոր հովիվ տեր Ավետիք քահանա Մարտիրոսյանը։
«Արցախցի մեր հայրենակիցները պետք է իմանան, որ բոլոր հայերի տունը նաև իրենց օջախն է, պետք է հացը միասին կիսենք, սակայն պետք է նաև հույս ունենանք, որ նորից պետք է վերադառնանք հայրենի հողեր։ Մենք հիմա երգեր ենք հյուսում Արևմտյան Հայաստանի մեր քաղաքների մասին, սակայն չէի ուզենա, որ Արցախի մասին էլ հիշեինք երգերի մեջ»,– ավելացրեց տեր հայրը։
Նա նշեց, որ այսօր Սյունյաց թեմը ոչ միայն բռնի տեղահանվածների կողքին է, այլև ապրում է նրանց հետ կողք կողքի ու ապրումակցում նրանց։
Տեր Ավետիքն ակնարկեց, որ այսօր կան մարդիկ, որոնք փորձում են իրենց արած օգնության, լավության մեջ շահ ու օգուտ փնտրել։ «Իմ կոչն է` մի չարաշահեք։ Ցավում եմ, որ այսօր կան նման մարդիկ, որոնք առիթից օգտվելով` նաև շահ են փնտրում իրենց մարդասիրական այս կամ այն առաքելության մեջ»,– հայտարարեց նա։
Տեր Ավետիքը նշեց, որ իրենք` հոգևորականները, ամեն օր անտրտունջ իրենց առաքելությունն են իրականացնում այնքանով, որքանով կարող են` աղոթում ու խնդրում են Աստծուց, որ «չարչարանքի այս ճանապարհը բոլորս թեթև անցնենք»։
Ավելի քան 28 ժամ ճանապարհին. շուրջ 50 քաղաքացի մեկ բեռնատարով են Արցախից հասել Կոռնիձոր
«Նաև ուզում եմ հույս տալ, որ Քրիստոսը խաչը վերցրեց իր ուսերի վրա, չարչարվեց ու խաչվեց, սակայն հաջորդ օրը հարություն առավ։ Աղոթում ենք ու հույս տածում, որ մի օր Արցախը ևս հարություն կառնի»,– ընդգծեց հոգևորականը։
Նա կտրականապես դեմ է հատկապես վերջին օրերին ակտիվացած արցախցի–հայաստանցի տարանջատմանը` ընդգծելով, որ իսկական հայը երբեք նման արհեստածին բաժանումներ չի անի. գիտակցաբար կխուսափի դրանից, քանի որ թե՛ ՀՀ–ում, թե՛ Արցախում, թե՛ սփյուռքում ապրող հայը հայ է` առանց տարանջատման։
«Բոլորը պետք է հիշեն` երբ թուրքը սուրը վերցնում է, նրա համար տարբերություն չկա` դու որտեղից ես ծնունդով. իր համար հայը հայ է։ Բոլոր մարդիկ թող զգոն լինեն, քանի որ ամեն մեկն իր հատուցումն է ստանալու, իսկ մենք չենք ուզում, որ դաժան դատաստանը լինի նրանց հատուցումը»,– զգուշացրեց հոգևոր հովիվը։
Տեր Ավետիք քահանա Մարտիրոսյանը հիշեցրեց, որ մեր ազգի ուժը մեր միասնականության մեջ է և երբ անհարկի տարբերություններ ենք դնում` արցախցի, հայաստանցի, սյունեցի և այլն, դա միայն թշնամուն է ձեռնտու։
Նա ևս մեկ անգամ ընդգծեց` Հայ Առաքելական եկեղեցին հստակ արտահայտել է իր դիրքորոշումը` Արցախը չի ճանաչում Ադրբեջանի մաս։
Մեղրի, Կապան, Վարդենիս, Մարտունի. ԼՂ-ից բռնի տեղահանվածներին այս վայրեր են ուղղորդում
Լրահոս
0