https://armeniasputnik.am/20230927/hraparakvel-en-ruben-vardanjanin-dzerbakalelu-kadrery-66544640.html
Հրապարակվել են Ռուբեն Վարդանյանին ձերբակալելու կադրերը
Հրապարակվել են Ռուբեն Վարդանյանին ձերբակալելու կադրերը
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ձերբակալության մասին հայտնել էր Վերոնիկա Զոնաբենդը։ 27.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-27T15:21+0400
2023-09-27T15:21+0400
2023-09-27T17:39+0400
արցախ
ադրբեջան
ձերբակալություն
տեսանյութ
տեսանյութեր
ռուբեն վարդանյան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/09/1b/66544470_0:0:605:341_1920x0_80_0_0_2ba7357cac8fc10324009de07fddcd74.jpg
Ադրբեջանական ԶԼՄ–ները հրապարակել են Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ձերբակալության առաջին կադրերը։Տեսագրությունում երևում է, թե ինչպես են ադրբեջանական զինվորականներն ուղեկցում նրան։Նշենք, որ Ռուբեն Վարդանյանի կինը` Վերոնիկա Զոնաբենդը, քիչ առաջ հայտարարություն տարածեց` նշելով, որ այսօր առավոտյան ամուսինը ձերբակալվել և գերեվարվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից, երբ փորձել է Արցախը լքել ադրբեջանական օկուպացիայից փախած հազարավոր այլ հայերի հետ։Ադրբեջանի ԱԱԾ–ն հաստատեց Վարդանյանին ձերբակալելու լուրը` հայտնելով, որ նա տեղափոխվել է Բաքու։Հիշեցնենք` Վարդանյանն Արցախ տեղափոխվեց 2022 թվականի սեպտեմբերի 1-ին։ Նա պետնախարար նշանակվեց 2022 թվականի նոյեմբերի 4-ին և պաշտոնից ազատվեց 2023-ի փետրվարի 23-ին։Նշենք նաև, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ռուբեն Վարդանյանին անվանել էր «Ռուսաստանից ներդրված անձ», մինչդեռ վերջինս Արցախ տեղափոխվելուց առաջ հրաժարվել էր ՌԴ քաղաքացիությունից։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/09/1b/66544470_73:0:545:354_1920x0_80_0_0_7d54186d30e773b043eda9e8d186e6b6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
արցախ, ադրբեջան, ձերբակալություն, տեսանյութ, տեսանյութեր, видео, ռուբեն վարդանյան
արցախ, ադրբեջան, ձերբակալություն, տեսանյութ, տեսանյութեր, видео, ռուբեն վարդանյան
Հրապարակվել են Ռուբեն Վարդանյանին ձերբակալելու կադրերը
15:21 27.09.2023 (Թարմացված է: 17:39 27.09.2023) Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ձերբակալության մասին հայտնել էր Վերոնիկա Զոնաբենդը։
Ադրբեջանական ԶԼՄ–ները հրապարակել են Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ձերբակալության առաջին կադրերը։
Տեսագրությունում երևում է, թե ինչպես են ադրբեջանական զինվորականներն ուղեկցում նրան։
Նշենք, որ Ռուբեն Վարդանյանի կինը` Վերոնիկա Զոնաբենդը, քիչ առաջ
հայտարարություն տարածեց` նշելով, որ այսօր առավոտյան ամուսինը ձերբակալվել և գերեվարվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից, երբ փորձել է Արցախը լքել ադրբեջանական օկուպացիայից փախած հազարավոր այլ հայերի հետ։
Ադրբեջանի ԱԱԾ–ն հաստատեց Վարդանյանին ձերբակալելու լուրը` հայտնելով, որ նա տեղափոխվել է Բաքու։
Հիշեցնենք` Վարդանյանն Արցախ տեղափոխվեց 2022 թվականի սեպտեմբերի 1-ին։ Նա
պետնախարար նշանակվեց 2022 թվականի նոյեմբերի 4-ին և
պաշտոնից ազատվեց 2023-ի փետրվարի 23-ին։
Նշենք նաև, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ռուբեն Վարդանյանին անվանել էր «Ռուսաստանից ներդրված անձ», մինչդեռ վերջինս Արցախ տեղափոխվելուց առաջ հրաժարվել էր ՌԴ քաղաքացիությունից։