00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Մայր Հայաստան» դաշինքը պատրաստ է իր քվեն տալ Հայկ Մարությանին

© SputnikԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 27.09.2023
Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Դաշինքն իր այս որոշումը հիմնավորում է` նշելով, որ «Ազգային առաջընթաց» կուսակցությունը հրապարակային ընդունել է իրենց դիրքորոշումը` ամբողջական իշխանափոխության անհրաժեշտության մասին:
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Եթե ոչ իշխանական դաշտում հաստատվի կոնսենսուս, ապա «Մայր Հայաստան» դաշինքն իր մանդատներով կնպաստի Երևանում «Քաղաքացիական պայմանագրի» իշխանազրկման գործընթացին և կօգնի ոչ իշխանական դաշտից նոր քաղաքապետի նշանակմանը՝ իր քվեն տալով «Ազգային առաջընթացի» ներկայացրած քաղաքապետի թեկնածուին՝ Հայկ Մարությանին: «Մայր Հայաստան» դաշինքը հայտարարություն է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում։
«Վերահաստատում ենք նախկինում հնչեցրած մեր դիրքորոշումը՝ «Քաղաքացիական պայմանագրին» Երևանում իշխանազրկման համար պատրաստ ենք աջակցել քաղաքապետի այն թեկնածուին, որը կհայտարարի, որ կիսում է Հայաստանում ամբողջական իշխանափոխություն իրականացնելու մեր դիրքորոշումը»,– նշված է դաշինքի հայտարարության մեջ:
«Մայր Հայաստան» դաշինքն իր դիրքորոշումը հիմնավորում է` նշելով, որ «Ազգային առաջընթաց» կուսակցությունը` որպես քաղաքապետի թեկնածու է առաջադրել Հայկ Մարությանին, որը հրապարակային ընդունել է «Մայր Հայաստանի» դիրքորոշումն ամբողջական իշխանափոխության անհրաժեշտության մասին:
Նշենք, որ «Ազգային առաջընթաց» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանն այսօր հայտարարել էր, որ հոկտեմբերի 10–ին պետք է կայանա Երևանի ավագանու անդրանիկ նիստը, և Մարությանը ընդդիմադիր ուժերին («Մայր Հայաստան» դաշինք, «Հանրապետություն» և «Հանրային ձայն» կուսակցություններ) կոչ արեց իրար հետ համագործակցել ոչ դաշինքի տեսքով։
Նշենք, որ եթե այս պայմաններում նշված երեք ընդդիմադիր ուժերը միավորեն մանդատները, ապա 65 մանդատից կստանան 33 ձայն, այսինքն՝ կդառնան մեծամասնություն։ Մարությանը հորդորեց իր հետ չհամաձայնելու դեպքում ուղղակի բոյկոտել նիստն ու գնալ նոր ընտրությունների։
Հիշեցնենք` Երևանում սեպտեմբերի 17–ին ավագանու ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեցին 13 կուսակցություն և 1 դաշինք։ Քաղաքական ուժերից որևէ մեկին չհաջողվեց 50+ տոկոս քվե հավաքել, բայց նրանցից 5–ը, այնուամենայնիվ, հաղթահարեցին անցողիկ շեմը` «Հանրային ձայն» կուսակցություն (Արտակ Գալստյան), «Ազգային առաջընթաց» կուսակցության (Հայկ Մարության), «Հաղթանակ» կուսակցություն (Արտակ Զեյնալյան), «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (Տիգրան Ավինյան) և «Մայր Հայաստան» դաշինք (Անդրանիկ Թևանյան)։
Լրահոս
0