Սպանություն Օրգովի սարում՝ վրանի մեջ. պատճառը եղել է անձնական հարցերի շուրջ վեճը

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
57-ամյա տղամարդը ձերբակալվել է:
Արագածոտնի մարզում` Ամբերդ ամրոցի մոտ, սպանություն է տեղի ունեցել: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ոստիկանության Աշտարակի բաժնի և Արագածոտնի մարզային վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները և ձեռնարկելով անհետաձգելի միջոցառումներ, սեպտեմբերի 25–ի ժամը 20.40-ի սահմաններում Արագածոտնի մարզի Օրգով համայնքի վարչական տարածքի սարում հայտնաբերել, սպանություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և Աշտարակի բաժին են տեղափոխել Չարենցավան քաղաքի 57-ամյա մի բնակչի:
«Բաժնում նա հայտնել է, որ ժամը 18.00-ի սահմաններում Օրգով համայնքի վարչական տարածքում գտնվող սարում՝ վրանի մեջ, անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ որսորդական հրացանից կրակել և սպանել է 58-ամյա Արթուր Թովմասյանին»,–ասվում է հաղորդագրության մեջ:
Դեպքի առթիվ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
57-ամյա տղամարդը ձերբակալվել է:
Հանգամանքները պարզվում են:
Գյումրիում երիտասարդը փորձել է պայթեցնել ոստիկանության Մուշի բաժինը
Լրահոս
0