Տեսնում ենք` ով է Երևանին դրդում պատասխանատվությունը գցել մեզ վրա. ՌԴ ԱԳՆ–ն` Մակրոնի մասին

© Photo : official site of the Prime Minister of RAՆիկոլ Փաշինյանն ու Էմանուել Մակրոնը. արխիվային լուսանկար
Նիկոլ Փաշինյանն ու Էմանուել Մակրոնը. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 27.09.2023
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Զախարովայի խոսքով` Մոսկվայում լավ գիտեն Ֆրանսիայի իշխանության հնարքները և գնահատում են դրանք որպես հորդոր։
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՀՀ իշխանություններին դրդում էր իրավիճակի հետ կապված պատասխանատվությունը բարդել Ռուսաստանի վրա։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Ավելի վաղ Մակրոնը ՌԴ–ն անվանել էր «Ադրբեջանի հանցակից»` Հայաստանի տարածքային ամբողջականությանը սպառնալու առումով։
Մակրոնը Բաքվին կոչ է արել երաշխիքներ տալ Արցախի բնակիչների անվտանգության համար
Զախարովայի խոսքով` նման բան կարող են ասել վառ երևակայություն ունեցող մարդիկ։ Գուցե Ֆրանսիայի նախագահը գիտի մի բան, որը չգիտի ոչ ոք։

«Կուզեինք, որ նա ներկայացներ իր տեսակետը և մենք հասկանայինք, թե ինչ է նկատի ունեցել։ Նման հայտարարություններով Մակրոնը բացահայտում է տեղի ունեցողի մեխանիզմը։ Մենք մինչ այդ ասում էինք, որ Երևանի պաշտոնական դեմքերը շարունակում են իրենց արարքների պատասխանատվությունը այլոց վրա բարդելու փորձերը։ Իսկ հիմա տեսնում ենք, թե ով է նրանց դրդում դրան», – ասել է Զախարովան։

Նա հավելել է, որ Մոսկվան լավ է ճանաչում ֆրանսիական իշխանությունների հնարքները։ Ըստ նրա` ակնհայտ է հայ–ադրբեջանական կարգավորման գործընթացքում դրանց կողմնակալությունը։
Հիշեցնենք` Մակրոնը հայտարարել էր նաև, որ Ֆրանսիան հիմա «շատ զգոն է» Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանման հարցում և միջազգային իրավունքին համապատասխան աջակցելու է հայ ժողովրդին։
Լրահոս
0