00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Իրավիճակը Կիրանցում
Բագրատ Սրբազանին ու պատգամավոր Գառնիկ Դանիելյանին ոստիկաններն արգելում են մտնել Կիրանց
13:05
1 ր
Արծվիկ Մինասյան
«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները դիվանագետներին փակ հանդիպման են հրավիրում․ Մինասյան
13:07
2 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ամեն բան արեցինք, որ Արցախը հայկական մնա, բայց մեզ բոլորը մենակ թողեցին. բռնի տեղահանված

© SputnikՏեղահանվածները Սյունիքում
Տեղահանվածները Սյունիքում - Sputnik Արմենիա, 1920, 28.09.2023
Տեղահանվածները Սյունիքում
Բաժանորդագրվել
Արցախից բռնի տեղահանված, երեք երեխաների մայր Հասմիկը հիմա միայն խաղաղություն է ուզում, ամեն ինչ պատրաստ է զրոյից սկսել։
«9 ամիս շրջափակված Արցախում ապրելով, սեփական երեխաների կյանքն ու առողջությունը վտանգելով, քաղցած մնալով, հողի հետ կռիվ տալով` արեցինք ամեն ինչ, որպեսզի Արցախը հայկական մնա։ Բայց այն, ինչ ժողովուրդը տեսավ սեպտեմբերի 19-21–ը` ցեղասպանություն էր»...Երեք մանկահասակ երեխաների մայր 32–ամյա Հասմիկ Սահակյանը Գորիսի հյուրանոցում փոքր–ինչ խաղաղվել է, չնայած, որ ամուսինն ու ընտանիքի մյուս անդամները դեռ Արցախից Գորիս բերող ճանապարհին էին։ Հասմիկն այստեղ է իր 2, 6, 7 տարեկան երեխաների, մոր, քրոջ ու նրա 4 երեխաների հետ։
2020 թվականի պատերազմից հետո 7 հոգանոց ընտանիքը վերադարձել էր Ստեփանակերտ` հույսով, որ ամեն ինչ լավ է լինելու։ Նորից լծվել էին գործի, շորի փոքրիկ խանութ բացել ու ապրել` սովորական, բոլորի պես։ Դժվարությունները սկսվել էին 2022 թվականի դեկտեմբերի 12–ից, երբ Ադրբեջանը շրջափակել էր Լաչինի միջանցքը։ Հասմիկն ամուսնու հետ այդ օրերին գործով Գորիսում էր և միայն փետրվարի վերջին կարողացան տուն գնալ` երեք մանկահասակ երեխաների մոտ։ Մինչ այդ երեխաներին խնամել են սկեսուրը, սկեսրայրն ու մնացած հարազատները։
«Պատերազմից հետո չընտրեցինք Հայաստանում ապահով կյանքը, անգամ հաշվի չառանք, որ թուրքը Շուշիում է, ու շատ վտանգավոր է։ Ակնկալում էինք, որ ամեն ինչ լավ է լինելու։ Դիմացանք, 9 ամիս շատ դժվար օրեր տեսանք` առանց հաց, գազ, լույս, ջեռուցում։ Ոչ մի դեպքում չկոտրվեցինք, միայն թե Արցախը մնար հայկական, մեր հողում ապրեինք, մեր զոհվածների անունը բարձր պահեինք, բայց մեզ բոլորը մենակ թողեցին»,–ասում է կինն ու գլուխը շուռ տալիս։ Երկար դադարից հետո Հասմիկը հավաքում է իրեն ու պատմում այն, ինչ տեսել, զգացել ու լսել են սեպտեմբերիբ 19–ից հետո։
Երբ լսվել են կրակոցների ձայները, հարազատներով `5-6 ընտանիք, հավաքվել են Հասմիկենց նկուղում։ Որպեսզի երեխաները շատ չվախենան, հենց առաջին օրն ասել են, որ շատ ուժեղ կարկուտ է գալու, երկնքից քար է ընկնելու, դրա համար պետք չէ նկուղից դուրս գալ։
«Երկար գաղտնի պահել իհարկե չստացվեց, կողքից խոսակցություններ էին լսել։ Մեծ տղաս հարցրեց` մամա, բոլորը մեր նկուղ են եկել, որովհետև քաղաքը թո՞ւրք ա մտել»,–պատմում է Հասմիկը։
Նրա խոսքով` շատ են վախեցել սեպտեմբերի 20–ին, երբ տարբեր խոսակցություններ են լսել, թե թուրքերը մտել են գյուղեր, մարդկանց մորթելով գալիս են։
Արցախից տեղահանված ուսուցիչների համար վերապատրաստման ծրագրեր կմեկնարկեն. Ժաննա Անդրեասյան
«Ես չգիտեմ` այդ խոսակցություններից, պատմություններից քանիսն են ճիշտ, հետո կիմանանք, բայց ես սեպտեմբերի 20–ին ապրեցի էն, ինչ երևի հայերը 1915 թվականին են ապրել` Եղեռնի ժամանակ։ Քաղաքի վերևից շատ ուժեղ կրակոցների ձայներ էին լսվում։ Էնպիսի վայրկյաններ եմ ապրել, որ չգիտես` մտնես տուն, դու քո երեխեքին քո ձեռքով վնաս տաս, թե սպասես թուրքը գա, երբ չգիտես` ինչ ձև կվարվեն ընտանիքիդ հետ։ Այդ ապրումներն անպատմելի են, սարսափելի»,–պատմում է կինը։
Հասմիկի խոսքով` այդ օրերին ընդհանրապես լույս չի եղել, երկու օր ծառերից ճյուղեր են պոկել, վառարանի վրա մի քանի լավաշ թխել, ամեն մեկը մի պատառ կերել`քաղցը մեղմելու համար։ Այդ ընթացքում իրենց առաջարկել են փախչել ՌԴ խաղաղապահների բազա, բայց իրենք նկուղից դուրս չեն եկել, չեն համարձակվել։
Այժմ, երբ արդեն Գորիսում է, հյուրանոցից ասել են` կարող են անժամկետ մնալ, աշխատանք էլ են առաջարկել։ Բայց կինն իրեն իր ափսեում չի զգում։ Մյուս կողմից էլ տարատեսակ լուրերը, թե Սյունիքի կողմից էլ հնարավոր է հարձակում լինի, հանգիստ չեն տալիս։
Հասմիկը 6 տարի ապրել ու սովորել է Երևանում։ Մասնագիտությամբ քիմիկ է։ Երևանի պետական համալսարանում աշխատող իր դասախոսները, երբ իմացել են, որ դուրս է եկել Արցախից, ասել են` արի, աշխատանք կունենաս, բայց կինն իրեն ինձ բիզնես ոլորտում է տեսնում։
Երեխաներն այժմ հարց ու փորձ են անում, թե որտեղ են դպրոց գնալու, տուն ունենալու են, թե ոչ։ Ասում է, եթե Երևանում վարձով տուն գտնի ու հնարավորություն ունենա փոքրիկ խանութ բացելու, պատրաստ է ամեն ինչ զրոյից սկսել։ Միայն թե խաղաղություն լինի։
Հիմա քաղցր կա, տուն չկա․ արցախցի երեխաները Գորիսում
Լրահոս
0