«Դոկտոր Լիզան» մարդասիրական օգնություն կուղարկի Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների համար

© Photo : фонд "Доктор Лиза"«Դոկտոր Լիզա» բարեգործական հիմնադրամի հումանիտար բեռը
«Դոկտոր Լիզա» բարեգործական հիմնադրամի հումանիտար բեռը - Sputnik Արմենիա, 1920, 28.09.2023
«Դոկտոր Լիզա» բարեգործական հիմնադրամի հումանիտար բեռը
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Առաջիկա մի քանի օրերին բեռը կտեղափոխվի Գյումրիի օդանավակայան, այնտեղից Գորիս։
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի - Sputnik. «Դոկտոր Լիզա» բարեգործական հիմնադրամը մարդասիրական բեռ կուղարկի Հայաստան՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիների համար: Այն կներառի բուժօգնություն, մանկական սնունդ, քնապարկեր, և ոչ միայն։
Այս մասին Sputnik Արմենիային պատմեց Ելիզավետա Գլինկայի անվան «Դոկտոր Լիզա» հիմնադրամի տնօրեն Նատալյա Ավիլովան։
Նրա խոսքով՝ Ելիզավետա Գլինկայի անվան «Դոկտոր Լիզա» բարեգործական հիմնադրամում անցյալ շաբաթ Լեռնային Ղարաբաղից տուժածներին օգնության օպերատիվ շտաբ է ստեղծվել:
© Photo : фонд "Доктор Лиза"«Դոկտոր Լիզա» բարեգործական հիմնադրամի հումանիտար բեռը
Помощь фонда имени Елизаветы Глинки Доктор Лиза вынужденным переселенцам из Карабаха - Sputnik Արմենիա, 1920, 28.09.2023
«Դոկտոր Լիզա» բարեգործական հիմնադրամի հումանիտար բեռը
«2020 թվականին ես և իմ գործընկերները մի քանի անգամ եղել ենք Լեռնային Ղարաբաղի տարածքում և Հայաստանում, այցելել ենք ժամանակավոր տեղակայման կետեր, հիվանդանոցներ, բեռներ ենք հասցրել։ Մեզ լավ ծանոթ է տեղանքը։ 2010 թվականից ի վեր մենք ռազմական գործողությունների, արտակարգ իրավիճակների և աղետների գոտիներում աշխատելու փորձ ունենք, ինչպես նաև, ցավոք, Լեռնային Ղարաբաղից փախստականների հետ աշխատելու փորձ»,-ասաց Ավիլովան։
Նրա խոսքով՝ երեք տարի առաջ հիմնադրամի ներկայացուցիչներն արդեն աջակցության փորձ ունեցել են, ինչպես նաև բազմաթիվ կամավորներ, ծանոթներ ունեն, այդ թվում՝ համայնքապետների և վարչակազմների ներկայացուցիչների շրջանում:
Ավիլովան նշեց, որ հիմնադրամն արդեն հավաքվել է մի քանի միլիոն ռուբլի, որով գնվել է բեռը։ Ընդհանուր առմամբ 50 պալետ մարդասիրական բեռ է, մի քանի բեռնատար քնապարկեր, ժամանակավոր տեղավորման կետերի համար նախատեսված ներքնակներ, մանկական սնունդ, հիվանդների համար հատուկ ուժեղացված սնունդ, առաջին օգնության հավաքածուներ, դեղեր, վիրակապեր, չոր օրապահիկներ:
© Photo : БФ "Доктор Лиза"

«Դոկտոր Լիզա» բարեգործական հիմնադրամի հումանիտար բեռը

«Դոկտոր Լիզա» բարեգործական հիմնադրամի հումանիտար բեռը - Sputnik Արմենիա
1/5

2/5

3/5

«Դոկտոր Լիզա» բարեգործական հիմնադրամի հումանիտար բեռը

© Photo : фонд "Доктор Лиза"

«Դոկտոր Լիզա» բարեգործական հիմնադրամի հումանիտար բեռը

«Դոկտոր Լիզա» բարեգործական հիմնադրամի հումանիտար բեռը - Sputnik Արմենիա
4/5

«Դոկտոր Լիզա» բարեգործական հիմնադրամի հումանիտար բեռը

© Photo : БФ "Доктор Лиза"

«Դոկտոր Լիզա» բարեգործական հիմնադրամի հումանիտար բեռը

«Դոկտոր Լիզա» բարեգործական հիմնադրամի հումանիտար բեռը - Sputnik Արմենիա
5/5

«Դոկտոր Լիզա» բարեգործական հիմնադրամի հումանիտար բեռը

1/5

«Դոկտոր Լիզա» բարեգործական հիմնադրամի հումանիտար բեռը

2/5

«Դոկտոր Լիզա» բարեգործական հիմնադրամի հումանիտար բեռը

3/5

«Դոկտոր Լիզա» բարեգործական հիմնադրամի հումանիտար բեռը

4/5

«Դոկտոր Լիզա» բարեգործական հիմնադրամի հումանիտար բեռը

5/5

«Դոկտոր Լիզա» բարեգործական հիմնադրամի հումանիտար բեռը

Առաջիկա մի քանի օրվա ընթացքում բեռը կտեղափոխվի Գյումրիի օդանավակայան, այնտեղից էլ՝ Գորիս։
Նա նշեց, որ Մոսկվայում հսկայական արձագանք կա Լեռնային Ղարաբաղի բնակիչներին օգնելու համար միջոցներ հայթայթելու հիմնադրամի խնդրանքին:
«Հսկայական թվով զանգեր են ստացվում հասարակ մարդկանցից, ովքեր ուզում են մասնակցել բեռի հավաքագրմանը։ Նույնիսկ մի տատիկ մոտեցավ մեզ և մի քանի զույգ գործած գուլպա բերեց»-ասաց Ավիլովան։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների առաջին հանդիպումը, 2–րդը` սեպտեմբերի 25–ին Իվանյանում։
Նշենք, որ վերջին տվյալների համաձայն` Արցախից բռնի տեղահանվել և Հայաստան է տեղափոխվել 53 629 անձ։ Հայաստանի 60-ից ավել համայնքներում կառավարության կողմից ստեղծվել են տարածքային հումանիտար կենտրոններ։
Լրահոս
0