https://armeniasputnik.am/20230928/erevani-avtvobusneri-zhamanman-mijakajqery-kavelanan-arcakhcinerin-hh-teghapvokhelu-het-kapvats-66602328.html
Երևանի ավտոբուսների ժամանման միջակայքերը կավելանան` արցախցիներին ՀՀ տեղափոխելու հետ կապված
Երևանի ավտոբուսների ժամանման միջակայքերը կավելանան` արցախցիներին ՀՀ տեղափոխելու հետ կապված
Երևանի քաղաքապետարանն մի քանի օր առաջ հայտնել էր, որ տրամադրում են ավտոբուսներ` ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց Կոռնիձորից մարզեր տեղափոխելու համար։ 28.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-28T13:53+0400
2023-09-28T13:53+0400
2023-09-28T13:53+0400
երևան
երևանի քաղաքապետարան
ավտոբուս
արցախ
տեղահանված
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/09/1b/66555672_0:125:1333:875_1920x0_80_0_0_595f947f983edcf6bbcadd0d5e82453b.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Երևանի հասարակական տրանսպորտի ավտոբուսների ժամանման միջակայքերն այս օրերին կարող են ավելանալ: Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։Նշվում է, որ դա պայմանավորված է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ՀՀ տեղափոխելու համար ավտոբուսների տրամադրմամբ:Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ից Երևանի քաղաքապետարանը հայտարարել է, որ իրենց ենթակայության տակ գտնվող ավտոբուսները տրամադրում են ԼՂ–ից բռնի տեղահանված անձանց Կոռնիձորից ՀՀ մարզեր տեղափոխելու համար։ Այդ օրը որոշ խմբեր արդեն տեղափոխվել են Կոտայքի, Գեղարքունիքի և Տավուշի մարզեր։Սեպտեմբերի 27-ին թվով 25 ավտոբուս ուշ երեկոյան ուղևորվել է Սյունիքի մարզ` Խնձորեսկ։Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։Սեպտեմբերի 28-ի ժամը 10:00-ի դրությամբ Հայաստան է տեղափոխվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 66 հազար 500 անձ:
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/09/1b/66555672_0:0:1333:1000_1920x0_80_0_0_547fbdc3df92c054eb7b2f9cc86a4f45.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
երևան, երևանի քաղաքապետարան, ավտոբուս, արցախ, տեղահանված
երևան, երևանի քաղաքապետարան, ավտոբուս, արցախ, տեղահանված
Երևանի ավտոբուսների ժամանման միջակայքերը կավելանան` արցախցիներին ՀՀ տեղափոխելու հետ կապված
Երևանի քաղաքապետարանն մի քանի օր առաջ հայտնել էր, որ տրամադրում են ավտոբուսներ` ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց Կոռնիձորից մարզեր տեղափոխելու համար։
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Երևանի հասարակական տրանսպորտի ավտոբուսների ժամանման միջակայքերն այս օրերին կարող են ավելանալ: Տեղեկությունը հայտնում է
Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ դա պայմանավորված է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ՀՀ տեղափոխելու համար ավտոբուսների տրամադրմամբ:
«Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք ձեր ներողամտությունը»,– ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ից Երևանի քաղաքապետարանը հայտարարել է, որ իրենց ենթակայության տակ գտնվող ավտոբուսները տրամադրում են ԼՂ–ից բռնի տեղահանված անձանց Կոռնիձորից ՀՀ մարզեր տեղափոխելու համար։ Այդ օրը որոշ խմբեր արդեն տեղափոխվել են Կոտայքի, Գեղարքունիքի և Տավուշի մարզեր։
Սեպտեմբերի 27-ին թվով 25 ավտոբուս ուշ երեկոյան ուղևորվել է Սյունիքի մարզ` Խնձորեսկ։
Սեպտեմբերի 28-ի ժամը 10:00-ի դրությամբ Հայաստան է տեղափոխվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 66 հազար 500 անձ: