00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:13
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՄԻԵԴ–ից պահանջում ենք երաշխավորել Ռուբեն Վարդանյանի կյանքի իրավունքը. Եղիշե Կիրակոսյան

© AFP 2024 / FREDERICK FLORINՄԻԵԴ
ՄԻԵԴ - Sputnik Արմենիա, 1920, 28.09.2023
ՄԻԵԴ
Բաժանորդագրվել
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի խոսքով` ադրբեջանական ձերբակալությունները կանխարգելելը բավական դժվար գործընթաց է։
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանը հույս ունի, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արագ կարձագանքի Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի հարցով դիմումին։ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ կառավարությունը Ռուբեն Վարդանյանի պաշտպանության համար դիմել է ՄԻԵԴ, որպեսզի միջանկյալ միջոց կիրառվի, և Բաքուն տեղեկություններ տրամադրի այն մասին, թե ուր են տարել Վարդանյանին, ինչ վիճակում է նա գտնվում։
«Դատարանից պահանջել ենք կոնվենցիայի հիման վրա երաշխավորել պարոն Վարդանյանի իրավունքները, առաջնայինը` կյանքի իրավունք և խոշտանգման, անմարդկային վերաբերմունքի արգելք»,– ասաց Կիրակոսյանը։
Նա հայտնեց, որ կապի մեջ են Ռուբեն Վարդանյանի հարազատների հետ։ Պատասխան ստանալու դեպքում անմիջապես տեղեկություններ կփոխանցեն ընտանիքին։
Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք Երևանը չի պատրաստվում այս հարցով միջազգային իրավական այլ ատյաններ դիմել, Կիրակոսյանը նշեց, որ հնարավոր երկրորդ ատյանը Միջազգային քրեական դատարանն է։ Երբ դիմեն, հաղորդագրություն կտարածվի։
Կիրակոսյանը խոսեց նաև Ադրբեջանի «սև ցուցակների» մասին։ Նրա խոսքով` կա ցուցակ, որին ինքը ծանոթ է, այդ ուղղությամբ էլ են աշխատանք տանում, միաժամանակ փորձում են ճշգրտումներ անել` արդյոք ցուցակում նոր անուններ ընդգրկվել են, թե ոչ։
«Մի քիչ չեմ պատկերացնում, որ ձերբակալությունները կանխարգելել հնարավոր կլինի, կարծում եմ` այստեղ ավելի շատ պոստ–ֆակտում պետք է գործել։ Ամեն դեպքում որոշակի միջոցներ կան, որոնց մասին շուտով կիմանաք, կփորձենք հնարավոր իրավական միջոցները ձեռնարկել կանխարգելելու համար, բայց դեռ շուտ է բան ասել»,– միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը։
Հիշեցնենք` երեկ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կինը` Վերոնիկա Զոնաբենդը, հայտարարություն տարածեց` նշելով, որ առավոտյան ամուսինը ձերբակալվել և գերեվարվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից, երբ փորձել է Արցախը լքել ադրբեջանական օկուպացիայից փախած հազարավոր այլ հայերի հետ։ Ադրբեջանի ԱԱԾ–ն հաստատեց Վարդանյանին ձերբակալելու լուրը` տեղեկացնելով, որ նա տեղափոխվել է Բաքու։
Հրապարակվել են Ռուբեն Վարդանյանին ձերբակալելու կադրերը
Այսօր հայտնի դարձավ, որ ադրբեջանական դատարանը Ռուբեն Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրել 4-ամսյա կալանքը։
Լրահոս
0