https://armeniasputnik.am/20230928/mirzvojany-ev-bilstrjvomin-qnnarkel-en-lghic-zangvatsajin-brni-teghahanman-hetevanqnery-66625898.html
Միրզոյանը և Բիլստրյոմը քննարկել են ԼՂ–ից զանգվածային բռնի տեղահանման հետևանքները
Միրզոյանը և Բիլստրյոմը քննարկել են ԼՂ–ից զանգվածային բռնի տեղահանման հետևանքները
Կողմերը քննարկել են նաև Հարավային Կովկասում առկա անվտանգային իրադրությունը: Միրզոյանը շեշտել է տարածաշրջանն ապակայունացնելու փորձերի, ՀՀ տարածքային... 28.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-28T18:53+0400
2023-09-28T18:53+0400
2023-09-28T19:44+0400
արարատ միրզոյան
շվեդիա
արցախ
լեռնային ղարաբաղ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/07/19/63486246_0:0:3084:1736_1920x0_80_0_0_ec87dc50a3697ad020ca315986893a70.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի զանգվածային բռնի տեղահանման հետևանքով ստեղծված իրավիճակը հեռախոսազրույցի ընթացքում ներկայացրել է Շվեդիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Թոբիաս Բիլստրյոմին։ Տեղեկությունը հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։Հեռախոսազրույցի ընթացքում Միրզոյանն ընդգծել է միջազգային համարժեք գնահատականի կարևորությունը թե´ ներկայիս մարդասիրական մարտահրավերների հաղթահարման, թե´ հետագա ուժի կիրառումները կանխելու համատեքստում:Նա շեշտել է տարածաշրջանն ապակայունացնելու փորձերի, ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ Ադրբեջանի նկրտումների զսպման հրամայականը: Ընդգծվել է ԵՄ և իր անդամ պետությունների կողմից համապատասխան ազդակների անհրաժեշտությունը:Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։Այսօր հայտնի դարձավ, որ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ, մինչ այդ կլուծարվեն կառավարության ենթակայության բոլոր պետական հիմնարկները և կազմակերպությունները։Սեպտեմբերի 28-ի ժամը 14:00-ի դրությամբ Հայաստան է տեղափոխվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 70 500 մարդ։
շվեդիա
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/07/19/63486246_343:0:3072:2047_1920x0_80_0_0_dcfac1438c1801f64ce77a30d16dd24d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
արարատ միրզոյան, շվեդիա, արցախ, լեռնային ղարաբաղ
արարատ միրզոյան, շվեդիա, արցախ, լեռնային ղարաբաղ
Միրզոյանը և Բիլստրյոմը քննարկել են ԼՂ–ից զանգվածային բռնի տեղահանման հետևանքները
18:53 28.09.2023 (Թարմացված է: 19:44 28.09.2023) Կողմերը քննարկել են նաև Հարավային Կովկասում առկա անվտանգային իրադրությունը: Միրզոյանը շեշտել է տարածաշրջանն ապակայունացնելու փորձերի, ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ Ադրբեջանի նկրտումների զսպման հրամայականը:
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի զանգվածային բռնի տեղահանման հետևանքով ստեղծված իրավիճակը հեռախոսազրույցի ընթացքում ներկայացրել է Շվեդիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Թոբիաս Բիլստրյոմին։ Տեղեկությունը հայտնում է
ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Հեռախոսազրույցի ընթացքում Միրզոյանն ընդգծել է միջազգային համարժեք գնահատականի կարևորությունը թե´ ներկայիս մարդասիրական մարտահրավերների հաղթահարման, թե´ հետագա ուժի կիրառումները կանխելու համատեքստում:
«Ադրբեջանի՝ էթնիկ զտումների քաղաքականության հետևանքով արդեն շուրջ 70 000 անձ ԼՂ-ից բռնի տեղահանվել է ՀՀ»,–ասել է Միրզոյանը:
Նա շեշտել է տարածաշրջանն ապակայունացնելու փորձերի, ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ Ադրբեջանի նկրտումների զսպման հրամայականը: Ընդգծվել է ԵՄ և իր անդամ պետությունների կողմից համապատասխան ազդակների անհրաժեշտությունը:
Այսօր հայտնի դարձավ, որ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի`
Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ, մինչ այդ կլուծարվեն կառավարության ենթակայության բոլոր պետական հիմնարկները և կազմակերպությունները։
Սեպտեմբերի 28-ի ժամը 14:00-ի դրությամբ Հայաստան է տեղափոխվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 70 500 մարդ։