Ստեփանակերտում 5 տարեկան աղջիկ է կորել և մեկ տարեց տղամարդ

© Sputnik / Stringer Город Степанакерт. НКР
Город Степанакерт. НКР - Sputnik Արմենիա, 1920, 28.09.2023
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեսնողներին կոչ է արել ուղեկցել նրանց կառավարության շենք։
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում 5-ամյա աղջիկ է կորել և մեկ տարեց տղամարդ։ Տեղեկությունը հայտնում է Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
«Երեխան` Մանիկա Վանյանն ունի ձեռքի և աչքի խնդիր, հագին եղել է կարմիր վերարկու։ Մոր` Վերանիկա Վանյանի հեռախոսահամարն է 097 74 80 89։ Տարեց տղամարդն էլ 83 տարեկան է, հագին եղել է մոխրագույն տաբատ, վանդակավոր վերնաշապիկ։ Երեկ կեսօրին 1-ին դպրոցից դուրս է եկել և չի վերադարձել։ Տեսնողներին խնդրում ենք զանգահարել 097 24 14 60 հեռախոսահամարով»,– ասված է հաղորդագրությունում։
ՆԳՆ ԱԻՊԾ–ն խնդրում է, որ տեսնողները նրանց ուղեկցեն կառավարության շենք` օպերատիվ շտաբ։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների առաջին հանդիպումը, 2–րդը` սեպտեմբերի 25–ին Իվանյանում։
Այսօր հայտնի դարձավ, որ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ, մինչ այդ կլուծարվեն կառավարության ենթակայության բոլոր պետական հիմնարկները և կազմակերպությունները։
Լրահոս
0