00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:21
37 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Շվեյցարիան խստացնում է պատժամիջոցները` կապված ՌԴ–ին «իրանական ԱԹՍ–ների մատակարարման» հետ

© Photo : Unsplash / Alin AndersenԲեռն
Բեռն - Sputnik Արմենիա, 1920, 29.09.2023
Բաժանորդագրվել
Բացի այդ, նախատեսվում են նպատակային ֆինանսական պատժամիջոցներ և տեղաշարժի սահմանափակումներ այն անձանց և կազմակերպությունների նկատմամբ, որոնք, իբր, կապված են իրանական անօդաչու թռչող սարքերի ծրագրին աջակցելու հետ:
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի - Sputnik. Շվեյցարիայի Դաշնային խորհուրդը (կառավարություն) հայտարարել է Իրանի դեմ Եվրամիության պատժամիջոցներին միանալու մասին, որոնք կապված են Ռուսաստանին իբր անօդաչու թռչող սարքեր մատակարարելու հետ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
ԵՄ-ն պատժամիջոցներ կսահմանի իրանական ընկերությունների դեմ ՌԴ ԱԹՍ–ներ «մատակարարելու» համար
Հայտարարության համաձայն՝ արգելք է սահմանվումբաղադրիչների վաճառքի, մատակարարման և տարանցման համար, որոնք, իբր, օգտագործվում են անօդաչու թռչող սարքերի արտադրության մեջ: Բացի այդ, նախատեսվում են նպատակային ֆինանսական պատժամիջոցներ և տեղաշարժի սահմանափակումներ այն անձանց և կազմակերպությունների նկատմամբ, որոնք, իբր, կապված են իրանական ԱԹՍ-ների ծրագրին աջակցելու հետ:
«Ի պատասխան Իրանի ռազմական աջակցության և այն բանի, որ Ռուսաստանն օգտագործում է իրանական արտադրության անօդաչու թռչող սարքեր, Դաշնային խորհուրդը 2023 թվականի սեպտեմբերի 29-ին Իրանի Իսլամական Հանրապետության դեմ նոր պատժամիջոցների մասին որոշում է կայացրել։ Այս կերպ նա կրկնում է պատժամիջոցները, որոնք ԵՄ-ն ընդունել է 2023 թվականի հուլիսի 20-ի սահմանափակող միջոցների նոր ռեժիմի շրջանակներում»,-ասված է Դաշնային խորհրդի հայտարարության մեջ։
Արևմուտքը պնդում է, թե Իրանը ԱԹՍ-ներ է մատակարարում Ռուսաստանին։
Մոսկվան և Թեհրանը բազմիցս հերքել են նման մեղադրանքները։ Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել էր, որ Թեհրանը ՌԴ-ին անօդաչու սարքեր է մատակարարել, սակայն հատուկ գործողության մեկնարկից մի քանի ամիս առաջ: Իրանն անհիմն է անվանել ուկրաինական հակամարտության ժամանակ իրանական անօդաչու թռչող սարքերի կիրառման մեղադրանքները և նշել, որ Կիևն այդպես էլ դրա որևէ ապացույց չի ներկայացրել։
Ռուսաստանին ԱԹՍ–ներ չեն փոխանցվել. Իրանի ԱԳՆ
Սեպտեմբերին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, խոսելով Իրանի կողմից Ռուսաստանին դրոններ մատակարարելու վերաբերյալ ամերիկյան իշխանությունների հայտարարությունների մասին, մատնանշել է այդ թեմայով որևէ ապացույցի բացակայությունը:
Լրահոս
0