Ժաննա Անդրեասյանն այցելել է Արարատի մարզի դպրոցներ՝ տեսակցելու ԼՂ-ից տեղահանված երեխաներին

© Photo : official site of MESCS of RA Ժաննա Անդրեասյանն այցելել է Արցախից բռնի տեղահանված երեխաներին
Ժաննա Անդրեասյանն այցելել է Արցախից բռնի տեղահանված երեխաներին - Sputnik Արմենիա, 1920, 29.09.2023
Ժաննա Անդրեասյանն այցելել է Արցախից բռնի տեղահանված երեխաներին
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ԿԳՄՍ նախարարն ընդգծել է, որ բնակավայրի միակ դպրոցներում երեխաներն ընդգրկվելու են՝ անկախ լիցենզիայով սահմանված տեղերի թվից:
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն Արարատի մարզի Զորակ, Ռանչպար և Հովտաշեն համայնքներում այսօր հանդիպել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաներին, որոնք հաճախում են տեղի հանրակրթական դպրոցներ: Տեղեկությունը հայտնում է ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը։
Ժաննա Անդրեասյանը զրուցել է երեխաների հետ և հույս հայտնել՝ սրտացավ մանկավարժների և աշակերտների օգնությամբ նրանք կկարողանան ինտեգրվել նոր միջավայրին ու ձեռք բերել նոր ընկերներ:
«Գիտենք, թե ինչպիսի դժվարությունների միջով եք ստիպված եղել անցնել, հասկանում ենք, որ կարոտում եք ձեր տունն ու դպրոցը: Միասին պետք է հաղթահարենք դժվարությունները: Իմացեք, որ դուք մենակ չեք. մենք մշտապես ձեր կողքին ենք և ձեզ շատ ենք սիրում»,- երեխաների հետ զրույցում ասել է նախարարը:
Ժաննա Անդրեասյանը զրուցել է նաև բռնի տեղահանված երեխաների ծնողների հետ, լսել նրանց վերջին օրերի անասելի դժվար ճակատագրերի պատմությունը:
Երեխաներն ապահովվել են բոլոր անհրաժեշտ դասագրքերով, գրենական պիտույքներով:
Նախարարի խոսքով՝ ԼՂ 108 հանրակրթական դպրոցների շուրջ 21 հազար սովորողներից գրեթե բոլորն արդեն Հայաստանում են:
© Photo : official site of MESCS of RA Ժաննա Անդրեասյանն այցելել է Արարատի մարզի դպրոցներ՝ տեսակցելու ԼՂ-ից տեղահանված երեխաներին
Министр ОНКС Жанна Андреасян встретилась с учениками - вынужденными переселенцами из Нагорного Карабаха, которые посещают общеобразовательные школы в общинах Зорак, Ранчпар и Овташен (29 сентября 2023). Арарат - Sputnik Արմենիա, 1920, 29.09.2023
Ժաննա Անդրեասյանն այցելել է Արարատի մարզի դպրոցներ՝ տեսակցելու ԼՂ-ից տեղահանված երեխաներին
Անդրադառնալով դպրոցներում լիցենզիայով սահմանված տեղերին՝ ԿԳՄՍ նախարարն ընդգծել է, որ բնակավայրի միակ դպրոցներում երեխաներն ընդգրկվելու են՝ անկախ լիցենզիայով սահմանված տեղերի թվից:
Նա ընդգծել է, որ երեխաների ընդունելությունը դպրոց կկատարվի՝ առանց լրացուցիչ փաստաթուղթ պահանջելու:
Արարատի մարզպետարանն այս պահին ամփոփել է մարզի 112 դպրոցներից 107-ի տվյալները. ըստ այդմ՝ Արարատի մարզի 107 դպրոցներում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 370 սովորող է ընդգրկվել:
© Photo : official site of MESCS of RA

Ժաննա Անդրեասյանն այցելել է Արարատի մարզի դպրոցներ՝ տեսակցելու ԼՂ-ից տեղահանված երեխաներին

Ժաննա Անդրեասյանն այցելել է Արարատի մարզի դպրոցներ՝ տեսակցելու ԼՂ-ից տեղահանված երեխաներին - Sputnik Արմենիա
1/3

2/3

3/3

Լրահոս
0