Արարատի մարզում մահացել է Արցախից բռնագաղթած ամենատարեց բնակիչը. նա 103 տարեկան էր

© Photo : press office of the Rescue Service of the MIA of RAՇտապօգնություն
Շտապօգնություն - Sputnik Արմենիա, 1920, 30.09.2023
Շտապօգնություն. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Դեպքի փաստով Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Արարատի մարզում երեկ՝ սեպտեմբերի 29-ին, հանկարծամահ է եղել Արցախի Հանրապետությունից բռնագաղթած մի քաղաքացի, հայտնում է shamshyan.com-ը։
Ժամը 10։00-ի սահմաններում «Արտաշատ» ԲԿ-ից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել տղամարդու դի։

Հիվանդանոց մեկնած ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արցախի Հանրապետության Վանք գյուղից վերջին օրերին բռնագաղթած 103-ամյա Մեսրոպ Տ․-ն է։

Դեպքի փաստով Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Լրահոս
0