00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Արթուր Խաչատրյան
Սահմանազատումն իրականում ՀՀ-ն մաս-մաս կտրտելով թշնամուն տալու գործընթաց է․ Արթուր Խաչատրյան
13:06
3 ր
Ռուբեն Ռուբինյան
Ձեր տրամաբանությամբ՝ սա ջունգլի է, ով որտեղ ուզում, այնտեղ կանգնում է․ Ռուբեն Ռուբինյան
13:10
2 ր
Արծվիկ Մինասյան
Եթե մեր դաշնակիցները ՌԴ-ն ու Իրանն են, ձերն էլ Թուրքիան ու Ադրբեջանն են․ Արծվիկ Մինասյան
13:12
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի ընդդիմությունը փորձելու է խափանել Գրանադայում հնարավոր համաձայնագրի ստորագրումը

© PhotoՎազգեն Մանուկյանը հանրահավաքին
Վազգեն Մանուկյանը հանրահավաքին - Sputnik Արմենիա, 1920, 30.09.2023
Վազգեն Մանուկյանը հանրահավաքին
Բաժանորդագրվել
Վազգեն Մանուկյանն ասաց, որ պետք է ուժեղացնել ճնշումը Հայաստանի ղեկավարության վրա, այդ թվում՝ անհնազանդության գործողությունների միջոցով։
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի ընդդիմությունը կփորձի խափանել հոկտեմբերի 5-ին Գրանադայում Ադրբեջանի հետ հնարավոր համաձայնագրի ստորագրումը։ Հայաստանի առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը Երևանում կայացած հանրահավաքում կոչ արեց ուժեղացնել և ընդլայնել բողոքի ակցիաները մինչև հոկտեմբերի 4-ը՝ իշխանությունների վրա ճնշում գործադրելու նպատակով։
Քաղաքական գործիչը հիշեցրեց, որ Փաշինյանը հոկտեմբերի 5-ին մեկնելու է Իսպանիա, որտեղ նախատեսված է հանդիպում Իլհամ Ալիևի հետ։ Միգուցե Իսպանիայում խաղաղության պայմանագիր ստորագրվի, բայց, ամենայն հավանականությամբ, նրանք չեն կարողանա ստորագրել այն, այլ միայն կհամաձայնեցնեն հիմնական սկզբունքները։ Մանուկյանը գրեթե վստահ է, որ փաստաթղթում կետ կլինի նաև այսպես կոչված «անկլավներ» Ադրբեջանին հանձնելու և Սյունիքով միջանցքի բացելու մասին։
«Որպեսզի նման բան տեղի չունենա, անհրաժեշտ է, որ ողջ ժողովուրդը ոտքի կանգնի և արտահայտի իր բողոքը»,–ասաց Մանուկյանը։
Նա կոչ արեց շարունակել զանգվածային անհնազանդության ակցիաները մինչև հոկտեմբերի 4-ը ներառյալ։ Վերջնական նպատակն այն է, որ իշխող խորհրդարանական խմբակցությունը համապատասխան որոշում կայացնի վարչապետին հեռացնելու վերաբերյալ։ Եթե ընդունի, իշխանափոխություն կլինի, եթե չընդունի, շարժումը կշարունակվի։
Նրա խոսքով՝ ավելի վաղ «Ազգային կոմիտեն» ընդլայնելու համար ինքը դիմել է մի քանի հեղինակավոր անձանց՝ հրավիրելով նրանց միանալ կոմիտեին։ Առայժմ արձագանք չկա, իսկ շահարկումներից խուսափելու համար նա անուններ չնշեց՝ ասելով, որ եթե անգամ իրեն մերժեն, ինքը չի կորցնի հարգանքը նրանց նկատմամբ։ Բայց նա քննարկում է նաև մեկ այլ տարբերակ, որով բողոքի ակցիաների ամենաակտիվ մասնակիցներին հրավիրում են միանալ կոմիտեին։ Այդ գործելակերպը նրանք կիրառել են 80-ականների վերջին Ղարաբաղյան շարժման ժամանակ։
Քաղաքական գործիչը համոզված է, որ այս մեթոդը պետք է կիրառել, քանի որ վերջին օրերի փորձը ցույց է տվել, որ միայն Երևանի փողոցները կաթվածահար անելով հնարավոր չէ հասնել Փաշինյանի հրաժարականին, թեև ակցիաներն առանցքային մեխանիզմ են։
Մանուկյանն այժմ կարծում է, որ երկու զուգահեռ գործընթացներ պետք է տանել. մի կողմից համախմբել մարդկանց, մյուս կողմից շարունակել անհնազանդության ակցիաները։
Նա խոստացավ, որ վաղվանից կոմիտեն բաց կլինի բոլոր շահագրգիռ անձանց, քաղաքական գործիչների և կազմակերպությունների հետ հանդիպումների համար։
ՀՀ–ն վախենում է Ադրբեջանի հետ պատերազմից, բայց «պատերազմ» է հայտարարում ՌԴ–ին. Մանուկյան
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հոկտեմբերի 5–ին Իսպանիայի Գրանադա քաղաքում կայանալիք Եվրոպական միության գագաթաժողովում հանդիպելու են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը։ Այս գագաթաժողովի հարթակներում սա նրանց երրորդ հանդիպումն է Չեխիայից ու Մոլդովայից հետո։
Լրահոս
0