Լեռնային Ղարաբաղից ՀՀ տեղափոխված 10-ը երեխա դեռ վերակենդանացման բաժանմունքներում են

© Photo : press office of the Ministry of Health of RAԱնահիտ Ավանեսյանն այցելել է բուժում ստացող երեխաներին
Անահիտ Ավանեսյանն այցելել է բուժում ստացող երեխաներին - Sputnik Արմենիա, 1920, 30.09.2023
Անահիտ Ավանեսյանն այցելել է բուժում ստացող երեխաներին
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Երեխաների առողջական վիճակը բժիշկների գնահատմամբ շարունակում է մնալ ծանր և ծայրահեղ ծանր
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Բժշկական տարբեր կենտրոնների վերակենդանացման բաժանմունքներում շարունակում են բուժումը Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխված տասը երեխա, որոնցից հինգը տուժել են պայթյունի հետևանքով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
© Photo : press office of the Ministry of Health of RAԱնահիտ Ավանեսյանն այցելել է բուժում ստացող երեխաներին
Министр здравоохранения Анаит Манасян посетила медцентры, где проходят лечение дети вынужденных переселенцев из Нагорного Карабаха - Sputnik Արմենիա, 1920, 30.09.2023
Անահիտ Ավանեսյանն այցելել է բուժում ստացող երեխաներին
«Երեխաների առողջական վիճակը բժիշկների գնահատմամբ շարունակում է մնալ ծանր և ծայրահեղ ծանր»,–հայտնում են գերատեսչությունից։
Տարբեր ախտորոշումներով տասնյակ երեխաներ ստացիոնար բուժօգնություն են ստանում մայրաքաղաքի և մարզային բժշկական կենտրոններում։
Հիշեցնենք` սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի մոտակայքում գտնվող բենզինի պահեստում տեղի ունեցավ ուժեղ պայթյուն, որի հետևանքով բազմաթիվ մարդիկ մահացան։
Արցախի բուժհաստատություններից Հայաստան տեղափոխվել է 349 բուժառու, և նրանց մեծ մասը ծանր և ծայրահեղ ծանր վիճակում են գտնվում։ Հաստատված մահերի թիվը 76 է (6 բուժառու մահացել է Հայաստանում-խմբ.):
Ավելի վաղ հայտնել էինք, որ Այսօր ժամը 18.00–ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից 100 480 բռնի տեղահանված անձ է ժամանել Հայաստանի Հանրապետություն։
Լրահոս
0